Վերջին նորություններ

  • Tesla-ն ներկայացրել է իր նոր թռչող էլեկտրական մեքենան (վիդեո)

    Tesla-ն ներկայացրել է իր նոր թռչող էլեկտրական մեքենան (վիդեո)

    Իլոն Մասկը Տեխասում՝ SpaceX-ի փորձարկման հրապարակում, ցուցադրել է նոր Tesla Roadster-ը։ Ներկայացման ընթացքում երկտեղանի էլեկտրամոբիլը բարձրացել է թեք թռիչքահարթակով, դրա վրա մնացել անիվները դեպի վեր դիրքով, օդում կատարել պտույտ և վայրէջք կատարել։ Այնուհետև մեքենան ցատկել է կայանված Tesla-ների շարքի վրայով։ Էլեկտրամոբիլը համալրված է 10 գերբարձր ճնշման սեղմված օդի բալոններով։ Դրանք ապահովում են օդային մանևրները և…

    Read more


  • Հայաստանում բենզինի գինը հասել է 630 դրամի՝ ավելի բարձր, քան Վրաստանում և Ադրբեջանում

    Հայաստանում բենզինի գինը հասել է 630 դրամի՝ ավելի բարձր, քան Վրաստանում և Ադրբեջանում

    Հայաստանում բենզինի մեկ լիտրի միջին արժեքը հասել է 630 դրամի՝ գերազանցելով համաշխարհային միջին գինը և հարևան Վրաստանի ու Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները։ Այդ են վկայում GlobalPetrolPrices միջազգային հարթակի հոկտեմբերի 5-ի հրապարակած տվյալները, որոնց համաձայն Հայաստանում 95 օկտանային բենզինի մեկ լիտրի միջին արժեքը համարժեք է մոտ 1.74 դոլարի, ինչը գերազանցում է համաշխարհային միջին մակարդակը, որը կազմում է…

    Read more


  • Առանց լուրջ հետևանքների վթարից հետո ճանապարհը 15 րոպեից ավելի փակող վարորդները կտուգանվեն

    Առանց լուրջ հետևանքների վթարից հետո ճանապարհը 15 րոպեից ավելի փակող վարորդները կտուգանվեն

    Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ճանապարհը 15 րոպեից ավելի արգելափակած վարորդները կտուգանվեն, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Քաղաքապետի խոսքով՝ անցկացված չափումների համաձայն՝ երկրորդ շարքում կայանված յուրաքանչյուր մեքենա առաջին հաջորդող ավտոմեքենային պատճառում է չորս վայրկյանի, իսկ երկրորդին՝ վեց վայրկյանի հապաղում, ինչը «պիկ» ժամերին շղթայական ազդեցությամբ հասնում է մինչև 1000-րդ մեքենային։ Ավինյանը նշել…

    Read more


  • MINI Countryman-ը ներկայացրել է արտաճանապարհային Untamed տարբերակը (ֆոտո)

    MINI Countryman-ը ներկայացրել է արտաճանապարհային Untamed տարբերակը (ֆոտո)

    Mini Countryman Untamed Edition-ը նախատեսված է բացօթյա հանգստի սիրահարների, ինչպես նաև նրանց համար, ում պարզապես դուր է գալիս արկածային քրոսովերներին բնորոշ կոպիտ ու արտահայտիչ դիզայնը։ Mini Countryman-ի երրորդ սերնդի արկածային տարբերակի մասին հայտարարվել էր այս տարվա հուլիսին, իսկ այս շաբաթ ԱՄՆ-ում կայացել է դրա պաշտոնական շնորհանդեսը։ Նոր տարբերակը ստացել է Untamed անվանումը, որը անգլերենից թարգմանաբար…

    Read more


  • Թարմացումներ Tesla Model 3-ի համար․ ավելի մեծ էկրան և ավելի մեծ հզորություն (ֆոտո)

    Թարմացումներ Tesla Model 3-ի համար․ ավելի մեծ էկրան և ավելի մեծ հզորություն (ֆոտո)

    Թեև Tesla Model 3 սեդանն արդեն աստիճանաբար «ծերանում է», այն չի պատրաստվում լքել շուկան և շարունակում է ստանալ փոքր, նպատակային թարմացումներ, որոնք տարբեր շուկաներում կարող են տարբերվել։ Tesla Model 3-ը ներկայացվել է 2017 թվականին, իսկ առաջին ռեստայլինգը ստացել է 2023-ին։ Միևնույն ժամանակ, թարմացված Model 3-ի «Performance» ամենահզոր տարբերակը ներկայացվեց միայն 2024 թվականին։ Tesla-ն Model 3-ը…

    Read more


  • Քննարկվել են Երևանում խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները

    Քննարկվել են Երևանում խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները

    Մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու և երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավոր լուծումները քննարկվել են ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Շեշտադրվել է, որ խցանումները ոչ միայն բարդացրել են քաղաքացիների տեղաշարժը, այլև ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Խցանումները նվազեցնելուն միտված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ տարբեր լուծումներ են քննարկվել։ Կարճաժամկետ քայլերի…

    Read more


  • Չինական մեքենաները գրոհում են Հայաստանի ավտոշուկան․ Armenian Auto Show 2026 (վիդեո)

    Չինական մեքենաները գրոհում են Հայաստանի ավտոշուկան․ Armenian Auto Show 2026 (վիդեո)

    Ի՞նչ նոր էլեկտրական, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաներ էին ներկայացված Armenian Auto Show 3.0-ում և ինչո՞ւ են չինական մեքենաները գրավում նոր այցելուներ։ Այս ամենի մասին տեղեկացեք Վլադիմիր Հովհաննիսյանի հետ VH Automotive–ում։

    Read more


  • Freelander 8-ը շուկա դուրս գալուց առաջ  Գինեսի ռեկորդ է սահմանել (ֆոտո)

    Freelander 8-ը շուկա դուրս գալուց առաջ Գինեսի ռեկորդ է սահմանել (ֆոտո)

    Սեպտեմբերի 19-ին Chery Jaguar Land Rover (CJLR) համատեղ ձեռնարկությունը չինացի դիլերներին կսկսի մատակարարել Freelander 8 խոշոր plug-in հիբրիդային քրոսովերը։ Freelander 8-ի արտաճանապարհային լավ հնարավորություններն ընդգծելու համար CJLR-ը մեքենան ուղարկել է Տիբեթ, որտեղ այն կարողացել է բարձրանալ 6002,33 մետր բարձրության վրա՝ սահմանելով Գինեսի ռեկորդ հիբրիդային ավտոմեքենաների համար։ Իրականում Freelander 8-ը լիովին կարելի է անվանել ամենագնաց, քանի…

    Read more


  • BMW E53. գերմանական լեգենդար սպորտային քրոսովերը (վիդեո)

    BMW E53. գերմանական լեգենդար սպորտային քրոսովերը (վիդեո)

    Ինչո՞ւ սեդաններ արտադրող գերմանական BMW ընկերությունը որոշեց ստեղծել քրոսովեր ու ի՞նչ ստացվեց արդյունքում։ Ինչպիսի՞ մեքենա է BMW E53-ը։ Այս ամենի մասին տեղեկացեք Վլադիմիր Հովհաննիսյանի հետ VH Automotive–ում։

    Read more


  • Սեպտեմբերի 10-ից  «Լամբադա» կամուրջը կփակվի

    Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամուրջը կփակվի

    Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա–Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանից նշել են, որ երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։

    Read more