«Լամբադա» կամուրջը բացվել է երթևեկության համար

«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն: