Tesla-ն ներկայացրել է իր նոր թռչող էլեկտրական մեքենան (վիդեո)

Իլոն Մասկը Տեխասում՝ SpaceX-ի փորձարկման հրապարակում, ցուցադրել է նոր Tesla Roadster-ը։ Ներկայացման ընթացքում երկտեղանի էլեկտրամոբիլը բարձրացել է թեք թռիչքահարթակով, դրա վրա մնացել անիվները դեպի վեր դիրքով, օդում կատարել պտույտ և վայրէջք կատարել։ Այնուհետև մեքենան ցատկել է կայանված Tesla-ների շարքի վրայով։

Էլեկտրամոբիլը համալրված է 10 գերբարձր ճնշման սեղմված օդի բալոններով։ Դրանք ապահովում են օդային մանևրները և օգնում են մեքենային 96,5 կմ/ժ արագության հասնել մեկ վայրկյանից պակաս ժամանակում։ Թեք թռիչքահարթակով բարձրանալու համար օգտագործվում է նաև մեքենայի հատակի տակ վակուում ստեղծող համակարգ։

Մասկը այս տեխնոլոգիան անվանել է «աշխարհի լավագույն ավտոմոբիլային ընկերության և աշխարհի լավագույն հրթիռային ընկերության համագործակցության արդյունք»։

Ցուցադրության ընթացքում սրահում ոչ ոք չի եղել․ Tesla-ի ղեկավարը դա բացատրել է անվտանգության նկատառումներով։ Էլեկտրամոբիլի՝ զգալի հեռավորությամբ թռիչքը չի ցուցադրվել։

Roadster-ի սերիական արտադրությունը կմեկնարկի 2028 թվականին։ Փորձագետները նշում են, որ թռիչքի համար անհրաժեշտ փոքր զանգվածը անվտանգության պահանջների հետ համատեղելը բավական բարդ է։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք էլեկտրամոբիլը կկարողանա՞ թռչել մեծ հեռավորություններ, այլ ոչ թե պարզապես օդում հնարքներ կատարել։