Հիմնանորոգման նպատակով 3 ամսով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարծած հայտարարության մեջ։
“Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան – Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան – Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարhահատվածը՝ հիմնանորոգման նպատակով”



