Վերջին նորություններ

  • General Motors–ը և Hyundai-ն միավորվում են ընդդեմ Չինաստանի և սկսում են համատեղ ավտոարտադրություն

    General Motors–ը և Hyundai-ն միավորվում են ընդդեմ Չինաստանի և սկսում են համատեղ ավտոարտադրություն

    General Motors-ը և Hyundai Motor-ը հայտարարել են հինգ նոր ավտոմեքենաների համատեղ նախագծման և արտադրության մասին։ Այս որոշումը կայացվել է չինական ավտոարտադրողների հետ մրցակցության սրացման ֆոնին։ Գործընկերության նպատակը ծախսերի կրճատումն է և կարևոր արտասահմանյան շուկաներում դիրքերի ամրապնդումը։ Հինգ մոդելներից չորսը՝ կոմպակտ քրոսովերը, թեթև մարդատար ավտոմեքենան, պիկապը և միջին չափի պիկապը, նախատեսված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի…

    Read more


  • Գերմանական և հուսալի․ թոփ 5 քրոսովերները Գերմանիայից, որոնց հետ խնիդրներ չեն լինի (ֆոտո)

    Գերմանական և հուսալի․ թոփ 5 քրոսովերները Գերմանիայից, որոնց հետ խնիդրներ չեն լինի (ֆոտո)

    Գերմանական ավտոմեքենաները ավանդաբար ասոցացվում են ոչ միայն գերազանց կառավարելիության, այլև բարձր տեխնոլոգիաների հետ, ինչը նշանակում է, որ դրանց կառուցվածքը դժվար է անվանել պարզ։ Բայց, բարեբախտաբար, դա չի նշանակում, որ դրանք բոլորը անհուսալի են։ Պատմում ենք գերմանական հինգ մոդելի մասին, որոնք ապահովում են վարելու հաճույք և չեն պահանջում մշտական վերանորոգում։ Mercedes-Benz GLK Հնարավոր է GLK-ն իդեալական…

    Read more


  • Ամերիկյան հայտնի դպրոցական ավտոբուսը վերածել են շարժվող տան  և կվաճառեն աճուրդում (ֆոտոշարք)

    Ամերիկյան հայտնի դպրոցական ավտոբուսը վերածել են շարժվող տան և կվաճառեն աճուրդում (ֆոտոշարք)

    –

    –

    Ֆլորիդա նահանգում անցկացվող Mecum աճուրդում ցուցադրվել է ավտոտուն, որը պատրաստված է Freightliner FS65 հայտնի մոդելի դպրոցական ավտոբուսից։ Քեմփերը ունի ամեն ինչ, որպեսզի առնվազն երկու մարդ կարողանա մշտապես բնակվել դրա մեջ, և այն կվաճառվի էլեկտրական հեծանիվի հետ միասին, որը ամրացված է ավտոտան հետևի մասում։ Աճուրդի կազմակերպիչները այս լոտի արժեքի վերաբերյալ կանխատեսումներ չեն հրապարակում։ Freightliner FS65 մոդելը…

    Read more


  • Թանկ ու չսիրված․ Volkswagen Touareg-ը հանվում է արտադրությունից․ հաջորդ սերունդ չի լինի

    Թանկ ու չսիրված․ Volkswagen Touareg-ը հանվում է արտադրությունից․ հաջորդ սերունդ չի լինի

    Volkswagen Touareg-ի առաջին սերունդը ներկայացվել է 2002 թվականին, իր «եղբայր» Porsche Cayenne-ի հետ համատեղ, և այս սերունդը, կարելի է ասել, ամենամեծ աղմուկ հանածն էր։ Այն ուներ իսկական off-road տարբերակներ՝ փոխանցման տուփում նվազեցնող փոխանցումով, ինչպես նաև յուրահատուկ տարբերակներ՝ 6,0 լիտրանոց բենզինային W12 և 5,0 լիտրանոց տուրբոդիզելային V10 շարժիչներով։ Touareg–ի բոլոր սերունդները 2010-ից 2018 թվականներին արտադրվող երկրորդ…

    Read more


  • Թրամփի մաքսատուրքերը ավտոարտադրողներին հասցրել են 12 միլիարդ դոլարի վնաս

    Թրամփի մաքսատուրքերը ավտոարտադրողներին հասցրել են 12 միլիարդ դոլարի վնաս

    Ըստ The Wall Street Journal-ի հաշվարկների, ընդհանուր վնասը, որ կրել են ավտոարտադրող ընկերությունները Դոնալդ Թրամփի կողմից մեքենաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով, կազմում է 12 միլիարդ դոլար։ «Առևտրային պատերազմները» դարձել են ընկերությունների համար ամենամեծ հարվածը կորոնավիրուսի համավարակից հետո, և ամենաշատը տուժել է ճապոնական Toyota-ն։ The Wall Street Journal-ը հաշվարկել է աշխարհի 14 խոշորագույն ավտոմեքենաարտադրող ընկերությունների կորուստները,…

    Read more


  • Accura–ի միակ սեդանը կհանվի արտադրությունից

    Accura–ի միակ սեդանը կհանվի արտադրությունից

    Ճապոնական Acura բրենդը պաշտոնապես հայտարարել է TLX սեդանի արտադրության ավարտի մասին. մոդելը կհանվի արտադրությունից արդեն այս ամսվա ընթացքում։ Այդպիսով, ընկերության մոդելային շարքում կմնան միայն քրոսովերները և Integra լիֆթբեկը։ Սեդանից հրաժարվելը բացատրվում է չորսդռնանի մոդելի թույլ վաճառքներով։ Ընկերությունը հայտնել է, որ գնորդներն օրեցօր ավելի են կողմնորոշվում դեպի քրոսովերները, այդ իսկ պատճառով Acura-ի մոդելային շարքը լքում են…

    Read more


  • Ներկայացվել է նոր Volvo XC70-ը․ նոր ֆոտոներ

    Ներկայացվել է նոր Volvo XC70-ը․ նոր ֆոտոներ

    Volvo ընկերությունը Չինաստանում հրապարակել է նոր սերնդի XC70 մոդելի պաշտոնական լուսանկարները: Նոր Volvo XC70-ը այլևս չի լինի պարզապես քրոս-յունիվերսալ, այլ կդառնա լիարժեք ամենագնաց։ Մեքենայի շնորհանդեսը նախատեսվում է մոտ ապագայում, քանի որ նախնական պատվերների ընդունումը սկսվելու է օգոստոսին, իսկ մատակարարումները նախատեսված են սեպտեմբերից։ XC70-ի առաջին տեխնիկական բնութագրերը հայտարարվել էին այս գարնան վերջին, սերտիֆիկացման գործընթացի շրջանակում։ Լուսանկարներում…

    Read more


  • Զավեշտալի ավտովթար Mercedes–ի և Ferrari–ի մասնակցությամբ (ֆոտոշարք)

    Զավեշտալի ավտովթար Mercedes–ի և Ferrari–ի մասնակցությամբ (ֆոտոշարք)

    –

    –

    Reddit հարթակում հրապարակվել են լուսանկարներ խոշոր ավտովթարի վայրից, որի պատճառը կցորդի քարշակման կանոնների խախտումն է եղել։ Արդյունքում լրջորեն վնասվել են երկու մեքենա, որոնցից մեկը՝ շքեղ Ferrari-ն։ Հետաքրքիրն այն է, որ շրջվելուց հետո մեքենաները չեն ընկել ավտոտրեյլերի հարթակից, այլ մնացել են նրա վրա՝ շրջված դիրքով։ Առաջին սերնդի Volkswagen Touareg-ը կցորդով տեղափոխում էր միաժամանակ երկու ավտոմեքենա՝ դեղին…

    Read more


  • Նոր BMW M3-ի առաջին ֆոտոները

    Նոր BMW M3-ի առաջին ֆոտոները

    Գերմանական ավտոարտադրողը ակտիվորեն թեստավորում է պատմության մեջ առաջին լիովին էլեկտրական M3 սպորտսեդանը, և շնորհիվ լրտեսական լուսանկարների՝ այժմ ունենք հնարավորություն պատկերացնելու, թե ինչ տեսք կունենա նորույթը։ M3 մոդելը, որն ամենահզոր տարբերակն է BMW–ի երրորդ սերիայի շրջանակում, առաջին անգամ ներկայացվել է 1986 թվականին՝ E30 թափքի հիման վրա։ Այսօր արտադրական գծում արդեն վեցերորդ սերնդի մեքենան է, որի դեբյուտը…

    Read more


  • Toyota–ն պատրաստում  է նոր ամենագնաց մինիվեն․ այն կարող է ներկայացվել այս տարի (ֆոտոշարք)

    Toyota–ն պատրաստում է նոր ամենագնաց մինիվեն․ այն կարող է ներկայացվել այս տարի (ֆոտոշարք)

    Toyota-ն պատրաստվում է արտադրել ավտոմեքենա, որը կդառնա հայտնի Mitsubishi Delica-ի մրցակիցը։ Ճապոնական ընկերությունը մշակում է նոր մոդել․ մինիավտոբուս «օֆրոուդ» ոճով, որը սերիական տարբերակով կարտացոլի 2023 թվականին ներկայացված X-Van Gear կոնցեպտ-քարը։ Նորույթի պրեմիերան կարող է կայանալ 2025 թվականի աշնանից մինչև 2026 թվականի գարունը։ Չնայած այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, նոր մինիվենի մասին գրում է ճապոնական Motor…

    Read more