Տեղադրվել են իրազեկող արագաչափեր (տեսանյութ)

ՀՀ Ներքին Գործերի Նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է «իրազեկող արագաչափերի» մասին տեսանյութ և գրառում։ Գրառումն ու տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

🚔 ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր

📍 Ճանապարհների իրազեկող արագաչափերը՝

❌ Խախտում չեն արձանագրում

❌ Վարորդը չի տուգանվում

Այս արագաչափերը՝

ℹ️ Իրազեկում են,

⚠️ Ուշադրություն են հրավիրում:

Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է՝

🟢 Կանաչ գույնով – նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

🔴 Կարմիր գույնը – նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

🚘 Հարգելի՛ վարորդներ, ՆԳ նախարարությունը հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով երթևեկության մասնակիցների՝ Ձեր, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։