Վերջին տարիներին ավտոսրահները դադարել են լինել նշանակալի մեդիա իրադարձություններ և դա տեղի է ունեցել դեռևս մինչև կորոնավիրուսի համաճարակը։ Որոշ ցուցահանդեսներ կրճատվել են ծավալով, իսկ որոշները՝ ընդհանրապես դադարեցվել, ինչպես դա տեղի ունեցավ Ժնևի ավտոսրահի դեպքում։ Նյու Յորքի ավտոսրահն էլ առանձնապես խոշոր իրադարձություն չի եղել, իսկ հիմա ընդհանրապես դարձել է փոքր տարածաշրջանային միջոցառում։
Սակայն այս տարի, ի զարմանս ավտոաշխարհի ներկայացուցիչների, մի քանի խոշոր ավտոկոնցեռններ որոշեցին հենց Նյու Յորքի ավտոսրահն ընտրել կարևոր նորույթների շնորհանդեսների համար, ընդ որում, ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային մասշտաբով կարևոր նորույթների։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք անդրադառնալ Նյու Յորքի ավտոսրահում ներկայացված 10 կարևորագույն նորույթներին։
Hyundai Genesis X Gran Equator Concept
Հատկապես հզոր մասնակցություն ունեցավ կորեական ավտոհսկա Kia-Hyundai-ն՝ իր բոլոր բրենդներով։ Ներկայացված նորույթների ավելի քան կեսը նրան էին պատկանում։ Օրինակ, պրեմիում դասի Genesis բրենդը ներկայացրեց X Gran Equator Concept կոնցեպտուալ քրոսովերը։


Genesis GMR-001
Ցուցահանդեսում ներկայացվել էր նաև Genesis GMR-001 սպորտային պրոտոտիպը, որով գործարանային թիմը նախատեսում է հանդես գալ Մրցավազքների աշխարհի առաջնությունում (WEC), ինչպես նաև ամերիկյան IMSA շարքում։

Hyundai Palisade
Hyundai բրենդը կազմակերպեց նաև երկրորդ սերնդի Palisade քրոսովերի ամերիկյան պրեմիերան։


Kia K4
Kia բրենդն ունեցավ միանգամից երկու պրեմիերա. Kia K4


Նյու Յորքի ավտոսալոնում առաջին անգամ ներկայավցվեց Kia EV4 էլեկտրոմեքենան

Subaru Outback

Subaru Soltera էլեկտրոմեքենան

Subaru Trailseeker էլեկտրոմեքենան


Volkswagen Tiguan
Volkswagen-ը ներկայացրեց Tiguan քրոսովերի թոփ տարբերակը երկար անվանումով՝ SEL R-Line Turbo։

Jeep Wagoneer
