ԶԼՄ-ներ․ Hyundai-ն և Kia-ն պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան

Hyundai-ն և Kia-ն պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։ Hyundai Motor Group-ը ուսումնասիրում է բիզնեսը վերականգնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների նոր ձնհալը, գրում է The Korea Times-ը։ Ավտոգիգանտի ներկայացուցիչը նշել է, որ որոշումը դեռևս չի ընդունվել, բայց ընկերությունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Բացի Hyundai Motor-ից և Kia-ից, Ռուսաստան հնարավոր է վերադառնան Hyundai Mobis ավտոմոբիլային բաղադրիչների արտադրողը և Hyundai Steel պողպատ արտադրող ընկերությունը։ Երկուսն էլ վերջերս թափուր աշխատանքային հաստիքների հայտարարություններ են հրապարակել Ռուսաստանում և փնտրում են աշխատակիցներ Սանկտ-Պետերբուրգում աշխատելու համար։

2021 թվականին Hyundai-ն ու Kia-ն Ռուսաստանում ավտոմոբիլների վաճառքի առաջատարներն էին, բայց 2022 թվականին ընկերությունը լքեց երկիրը։ 2023 թվականին նրանք վաճառեցին Սանկտ Պետերբուրգի գործարանը սիմվոլիկ 10 հազար ռուբլի դիմաց՝ պահպանելով, սակայն, հետգնման իրավունք մինչև 2025 թվականը։

Ռուսաստանը՝ ավելի քան 140 միլիոն բնակչությամբ, կարևոր շուկա է Հարավային Կորեայի համար, գրում է The Korea Times-ը։ Դա ստրատեգիական հաբ է, որը կապում է Կենտրոնական Ասիան ու Եվրոպան։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է դառնալ շատ կարևոր՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ավելացվող մաքսային ճնշումները։

Hyundai-ի և Kia-ի հետ միասին պատրաստ են Ռուսաստան վերադառնալ նաև կորեական LG և Samsung ընկերությունները։ Ներկայումս նրանք նույնպես սպասողական վիճակում են։