Ո՞ր ընկերություններն են վաճառում ամենաշատ ավտոմեքենաներ․ ո՞վ է համաշխարհային առաջատարը

Վերլուծական Focus2Move.com պորտալը հրապարակել է մարդատար ավտոմեքենաների վաճառքի արդյունքները 2024 թվականի 9 ամիսների կտրվածքով:

Ովքե՞ր են համաշխարհային ավտոարդյունաբերության առաջատարները:

2024 թվականին միայն երեք ավտոարտադրողներ են կարողացել աճ գրանցել: Դա Renault-Nissan միությունն է (+1,2% տարեկան կտրվածքով), Suzuki-ն՝ +4,4%, և BYD-ն՝ Չինաստանի ներկայացուցիչը, որը գրանցել է վաճառքների հսկայական աճ՝ 35,6%: Մնացած յոթ ապրանքանիշները ցույց են տվել նվազում, իսկ ամենամեծ կորուստները կրել է միջազգային Stellantis կոնցեռնը, որն ընդգրկում է 14 ապրանքանիշ:

Volkswagen կոնցեռնի մոտ ընդհանուր առմամբ վաճառքի ցուցանիշները բարելավվել են, իսկ կորուստները նույնիսկ ավելի փոքր են, քան համաշխարհային լիդերի մոտ: Volkswagen-ում կորուստը կազմում է 2,3%, Toyota-ում՝ 3%:

Աշխարհում ամենավաճառվող ավտոմեքենան Toyota Corolla-ն է։

Զեկույցը կազմվում է համաշխարհային տվյալների բազայի միջոցով, որը հետևում է նոր ավտոմեքենաների վաճառքներին 159 երկրներում: Այսպիսով, 2024-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ Toyota-ն բացարձակ լիդեր է՝ 7,61 միլիոն ավտոմեքենաների ցուցանիշով (-3% տարեկան կտրվածքով), պահպանելով մեծ առավելություն բոլոր մրցակիցների նկատմամբ: Երկրորդ տեղում Volkswagen Group-ն է՝ 6,13 միլիոն ավտոմեքենայով (-2,3% տարեկան կտրվածքով): Գերմանական ավտոգիգանտը գրանցել է աճ ԱՄՆ-ում (+8,7%), սակայն վաճառքները նվազել են Ասիայում (-10,2%) և Եվրոպայում (-9%): Երրորդ տեղում է Hyundai-Kia կոնգլոմերատն է՝ 5,05 միլիոն վաճառված ավտոմեքենաներով, ինչը նշանակում է 3,7% նվազում:

Ֆրանսիական Renault-Nissan միությունը բարձրացել է մեկ դիրքով և զբաղեցնում չորրորդ տեղը՝ 4,61 միլիոն ավտոմեքենաների վաճառքով (+1,2%): Stellantis կոնցեռն ընկել է մեկ դիրքով և հայտնվել 5-րդ տեղում՝ 4,35 միլիոն ավտոմեքենայով (-8,3%). Ընկերությունը կորցրել է հաճախորդներ Ամերիկայում (-10,8%) և Եվրոպայում (-8,3%), բայց շատ մեծ աճ է գրանցել Աֆրիկայում (+51,8%).

Աշխարհի 10 խոշորագույն ավտոմոբիլային արտադրողները՝ 2024 թվականի համար:

1․ Toyota – 7,61 միլիոն ավտոմեքենա (-3% նախորդ տարվա համեմատ):

2․ Volkswagen – 6,13 միլիոն ավտոմեքենա (-2,3%):

3․ Hyundai-Kia – 5,05 միլիոն ավտոմեքենա (-3,7%):

4․ Renault-Nissan – 4,61 միլիոն ավտոմեքենա (+1,2%).

5․ Stellantis – 4,35 միլիոն ավտոմեքենա (-8,3%):

6․ General Motors – 4,12 միլիոն ավտոմեքենա (-6,5%):

7․ Honda – 2,863 միլիոն ավտոմեքենա (-1,3%):

8․ Ford – 2,862 միլիոն ավտոմեքենա (-0,3%):

9․ BYD – 2,52 միլիոն ավտոմեքենա (+35,6%):

10․ Suzuki – 2,36 միլիոն ավտոմեքենա (+4,4%).