Շվեդիայում հայտնաբերվել է Volvo V70 ունիվերսալը՝ գրեթե ամբողջությամբ պատրաստված LEGO-ի քարիկներից։ Այն հավաքել է երկրպագու Դևիդ Գուստաֆսոնը, ով կանգնած է Brick Scale նախագծի հետևում, որի շրջանակում ստեղծվում են լիարժեք ավտոմեքենաների LEGO պատճեններ։ Այս նախագծի իրականացումը տևել է ավելի քան չորս տարի։
Հեղինակը նախագծի իրագործման համար անհրաժեշտ նյութերը ձեռք է բերել՝ հաղթելով LEGO-ի մրցույթներից մեկում։ Հաղթանակի պարգևը եղել է 400 հազար LEGO-ի դետալներ, ընդհանուր մեկ տոննա քաշով։ Ավտոմեքենայի մոդելը հավաքելու համար նա օգտագործել է իրական Volvo V70։ Կրկնվել է ոչ միայն ավտոմեքենայի արտաքին տեսքը, այլ նաև ներքին հարդարանքը, ներառյալ ղեկը և կառավարման վահանակը՝ կարգավորիչներով։ Բացի այդ, մոդելը համալրված է աշխատունակ կողային հայելիներով, որոնց մեջ ինտեգրված են LEGO-ի էլեկտրոշարժիչներ։
Ավտոմեքենան հիմնված է մետաղական հենքի վրա, և շարժվում է փոքր էլեկտրաշարժիչով, որն ունի հեռակառավարման ֆունկցիա։Ներկայումս ինքնաշեն Volvo V70-ը շրջում է Շվեդիայում՝ մասնակցելով թեմատիկ ցուցահանդեսների։