Լեգենդար քրոսովերը դեռ շարունակելու է իր հաջողակ ընթացքը։ Սկզբում նախատեսվում էր, որ էլեկտրական EX90-ը փոխարինելու է XC90-ին, սակայն էլեկտրամոբիլների արտադրության ներդրման երկար պրոցեսը ստիպեց Volvo-ին երկարացնել այս հայտնի քրոսովերի կյանքը:
XC90-ի արտաքին տեսքը ստացել է փոքր փոփոխություններ, ներառյալ շարժիչի նոր ծածկոցը՝ ավելի հստակ գծերով, նեղ լուսարձակները և վառ շեշտադրումներով վերամշակված ճաղավանդակը : Ավելացվել են նոր տարբերակներ՝ 20, 21 և 22 դյույմանոց անիվների համար, փոքր-ինչ մգեցված հետևի լուսարձակները և նոր Mulberry Red գույնը:
XC90-ի շարժիչային համակարգերը մնացել են անփոփոխ: Հիմնական B5 տարբերակը հագեցած է 2.0 լիտր ծավալով տուրբոմոտորով, որը ունի 247 ձիաուժ հզորություն: B6 տարբերակը առաջարկում է 295 ձիաուժ՝ տուրբո և կոմպրեսորի շնորհիվ: Բարձրակարգ T8 մոդելը, որը միակցվող հիբրիդ է, օգտագործում է 310 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչ և էլեկտրաշարժիչ՝ ապահովելով 455 ձիաուժ ընդհանուր հզորություն և մինչև 51 կիլոմետր էլեկտրական հեռահարություն:

Leave a Reply