Volvօ-ն ներկայացրեց իր նոր ֆլագման մոդելը՝ ES90 էլեկտրական մեքենան (ֆոտոշարք)

Volvo-ն պաշտոնապես ներկայացրել է իր նոր էլեկտրական մեքենան։ Որոշ երկրներում գներն արդեն հայտարարված են, և այժմ ընդունվում են պատվերներ։ Ընտրելու համար կա երեք մոդիֆիկացիա:

Անցյալ աշնանը հրապարակվեց Volvo ES90 խոշոր էլեկտրական մեքենայի առաջին թիզերը։ Ավելին, ապրանքանիշն ի սկզբանե հայտարարեց, որ իր դեբյուտի համար պատրաստվում է սեդան։ Եվ այսպես, կայացավ համաշխարհային պրեմիերան, որի ժամանակ պարզ դարձավ, որ մոդելը ոչ դե սեդան է, այլ լիֆտբեք է։ Volvo մարդատար ավտոմեքենաների շարքում նոր մոդելին վերապահված է ֆլագմանի դերը։ Ի դեպ, ընկերությունն ինքը այժմ նկարագրում է ES90-ը որպես մեքենա, որը «համատեղում է սեդանի նրբագեղությունը, ֆասթբեքի հարմարվողականությունը, ընդարձակ ինտերիերը և ամենագնացի բարձրությունը»:

Մեքենայի երկարությունը 5000 մմ է, լայնությունը՝ 1942 մմ, բարձրությունը՝ 1546 մմ, անիվային բազան՝ 3102 մմ։ Բեռնախցիկի ծավալը 446 լիտր է։ Հետևի բազմոցն ունի երեք առանձին մեջքի հենակներ։ Եթե դրանք ծալված են, ապա բեռնախցիկի ծավալը մեծանում է մինչև 1256 լիտր։ Կապոտի տակ կա 22 լիտրանոց տարածք։ Մոդելները հագեցած են 20, 21 կամ 22 դյույմանոց անիվներով։ Գետնից բարձրությունը տատանվում է 177-ից 184 մմ:

Մեքենայի արտաքինը նախագծված է Volvo-ի էլեկտրական մեքենաներին բնորոշ ոճով։ Մեքենան ունի սահուն դիմերես, նշանավոր «Thor’s Hammer» լուսարձակներ, դռների շարժական բռնակներ և C-աձև հետևի լույսեր: Բացի այդ, ուղեբեռի դուռն ունի լրացուցիչ լուսադիոդային հատվածներ, որոնք դասավորված են սյուներով՝ որպես լրացուցիչ արգելակային լույսեր:

Ինտերիերն առանձնանում է վիրտուալ կառավարման վահանակով և ուղղահայաց մուլտիմեդիա համակարգի պլանշետով, որը բարձրանում է վահանակից վեր: Մուլտիմեդիան ունի Google-ի ծառայություններ: Բազային մոդելն արդեն ներառում է չորսգոտիանոց կլիմայի կառավարում, սմարթֆոնի անլար լիցքավորում, ապակե տանիք (առանց շարժական ծածկի), տաքացվող առջևի նստատեղեր, ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ավտոմատ արգելակում, ճանապարհի գծերիի պահպանում և անտեսանելի զոնաների մոնիտորինգի համակարգեր։

Մոդելը ունի նաև (կախված կոնֆիգուրացիայից) լիդար (գտնվում է դիմապակու վերևում), հինգ ռադար, յոթ տեսախցիկ և տասներկու ուլտրաձայնային սենսոր, պրոեկցիոն դիսփլեյ, էլեկտրոքրոմային տանիք, առջևի նստատեղերի օդափոխություն, հետևի նստատեղերի ջեռուցում, շրջահայաց տեսախցիկներ։

Volvo ES90-ն առաջարկվում է երեք մոդիֆիկացիաներով։ Ամենաէժան հինգդռնանի մոդելի հետևի առանցքը ունի 333 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ (480 Նմ): Այս մեքենան հագեցած է 92 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով, հեռահարությունը 650 կմ է։ Մնացած տարբերակներն ունեն երկու շարժիչ և լիաքարշակ են: Volvo ES90 Twin Motor-ի ընդհանուր հզորությունը 449 ձիաուժ է և 670 Նմ, մինչդեռ Volvo ES90 Twin Motor Performance-ի շարժիչները միասին արտադրում են 680 ձիաուժ և 870 Նմ ոլորող մոմենտ: Լիաքարշակ մեքենաները հագեցած են 106 կՎտժ մարտկոցով, երկու տարբերակների համար էլ հեռահարությունը նույնն է՝ 700 կմ: Volvo-ն նաև նշում է, որ ES90-ը կկարողանա լիցքավորվել 300 կիլոմետր վազքի համար արագ լիցքավորման կայանում ընդամենը 10 րոպեում։

Հետևի քարշակով Volvo ES90-ը 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 6,9 վայրկյանում, լիաքարշակ ES90 Twin Motor-ը՝ 5,5 վայրկյանում, ամենաբարձրակարգ ES90 Twin Motor Performance-ը՝ 4 վայրկյանում: Բոլոր տարբերակների առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կմ/ժ-ով։
Նախնական տվյալներով, էլեկտրական լիֆտբեքի արտադրությունը կսկսի Volvo-ի չինական գործարանում։ Որոշ եվրոպական երկրներ արդեն ընդունում են ES90-ի պատվերներ: Օրինակ, Շվեդիայում հինգդռնանի մեքենայի գինը սկսվում է 929 հազար տեղական կրոնից, որը ներկայիս փոխարժեքով համարժեք է մոտ 84 203 եվրոյի։ Համեմատության համար նշենք, որ BMW i5-ն այնտեղ սկսում է 815,000 կրոնից (73 877 եվրո): Բայց Ֆրանսիայում, ընդհակառակը, Volvo ES90-ը մի փոքր ավելի էժան է, սկսած 75,900 եվրոյից, մինչդեռ BMW i5-ը կարժենա առնվազն 76,250 եվրո: