Հրապարակվել է 2025 թվականի համար 20 ամենահուսալի ավտոմեքենաների ցանկը․ ցուցակը ներառում է ինչպես սեդաններ, այնպես էլ ամենագնացներ: Եթե դուք փնտրում եք մեքենա, որը կծառայի տասնամյակներ, ապա այս վարկանիշը ձեզ համար է։
Ցանկը գլխավորում է Toyota Camry-ն, սեդան, որը հայտնի է իր երկարակեցությամբ, մատչելի սպասարկմամբ և առանց լուրջ խնդիրների ավելի քան 300,000 կմ ճանապարհ անցնելու կարողությամբ։ Հաջորդ հորիզոնականում է Toyota Corolla-ն, ևս մեկ հուսալիության խորհրդանիշ՝ նվազագույն վերանորոգման ծախսերով։
Պրեմիում դասի մոդելներից առանձնանում է Lexus LS-ը, որի բարձր գինը փոխհատուցվում է խիստ հազվադեպ առաջացող խափանումներով։
Mazda MX-5 Miata-ն հաճելիորեն զարմացնում է սպորտային վարքագծի և հուսալիության հաջող համադրությամբ, իսկ Lexus ES Hybrid-ը առաջարկում է տնտեսող և երկարակյաց այլընտրանք՝ շնորհիվ հիբրիդային տեխնոլոգիայի։

Honda Accord-ը և Honda Civic-ը, ինչպես միշտ, գտնվում են լավագույնների թվում՝ շնորհիվ հաջողված կոնստրուկցիայի և հուսալի շարժիչների։
Քրոսովերների շարքում հատկապես առանձնանում են Subaru Outback-ը և Subaru Forester-ը, որոնք ապացուցել են իրենց հուսալիությունը տարբեր ճանապարհային և կլիմայական պայմաններում։ Հուսալիության բարձր ցուցանիշ են ցույց տվել նաև Toyota Highlander-ը, Toyota 4Runner-ը, Mazda 3-ը, Hyundai Elantra-ն և Kia Sorento-ն։
Բեռնատարներից և մեծ չափերի ամենագնացներից ցանկում ընդգրկվել են Ford F-150-ը և Chevrolet Tahoe-ն, իսկ լավագույնների ցանկը եզրափակում է Jeep Grand Cherokee-ն՝ իր սեգմենտում ամենահուսալի ամենագնացներից մեկը։