Այս ավտոմեքենաները կարող են հավերժ երթևեկել․ 10 ամենահուսալի ավտոմեքենաները (ֆոտոշարք)

Որոշ հուսալի ավտոմեքենաներ կարող են անցնել ավելի քան մեկ միլիոն կիլոմետր՝ առանց խնդիրներ առաջացնելու իրենց սեփականատերերի համար։ Փորձագետները կազմել են 10 ավտոմեքենաների լավագույն ցուցակը, որոնք ունեն ռեկորդային վազք։

Tesla Model S P85-ը համարվում է ամենահեռահար էլեկտրական մեքենաներից մեկը: 2014 թվականին գրանցվել է դեպք, երբ Tesla-ի գերմանացի սեփականատերը, մեքենան գնելու պահից սկսած, անցել է 930 հազար կմ (միջինը 500 կմ օրական)։ Ներկայումս նրա մեքենայի օդոմետրին գրանցված թիվը գերազանցել է 2,4 միլիոն կմ-ը։ Մեքենան նա ստիպված է լինում լիցքավորել օրը երկու անգամ։

2008 թվականի թողարկման Toyota Tacoma պիկապի վազքը ճանաչվել է ամենամեծը պաշտոնապես գրանցվածների թվում։ 17 տարվա շահագործման ընթացքում դրա սեփականատերը, ով ԱՄՆ-ի բնակիչ է, անցել է ավելի քան 2,6 միլիոն կիլոմետր (տարեկան պիկապի վազքը գերազանցում է 200 հազար կիլոմետրը)։ Այս ողջ ընթացքում սեփականատերը միայն մեկ անգամ է փոխել շարժիչը, որը շարքից դուրս էր եկել 1,4 միլիոն կիլոմետր անցնելուց հետո, իսկ գործարանային փոխանցման տուփը դիմացել է ավելի քան 2 միլիոն կիլոմետր վազքի։

Մարդատար ավտոմեքենաների շարքում ամենահեռահար համարվել է 1966 թվականի արտադրության Volvo P1800S-ը։ Սեփականատերը ամեն օր անցնում էր 200 կմ, ինչպես նաև ճանապարհորդում էր Կանադայում, Մեքսիկայում և Եվրոպայում։ 1998 թվականին ավտոմեքենայի վազքը հասավ 2,7 միլիոն կմ, իսկ սեփականատիրոջ մահվան պահին՝ 2018 թվականի նոյեմբերին, օդոմետրի վրա գրանցված էր 5,25 միլիոն կմ, ընդ որում, շարժիչն ու փոխանցումատուփը դեռևս բնօրինակն էին։

Ռեկորդային 4,5 միլիոն կիլոմետր է անցել 1976 թվականի թողարկման դիզելային Mercedes-Benz 240D-ն, որն այժմ պահվում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում գտնվող Mercedes-ի թանգարանում։

1995-1999 թվականների Subaru Outback-ի վազքը կազմում է 482 հազար կիլոմետր,

2007-2014 թվականների GMC Yukon-ը անցել է 486 հազար կիլոմետր,

իսկ 2004-2009 թվականների Lexus RX-ը՝ 494 հազար կիլոմետր։

«Միլիոնային մեքենայի» կարգավիճակին կարող են հասնել 2001-2007 թվականների Toyota Sequoia-ն,

2001-2007 թվականների Toyota Highlander-ը,

1997-2002 թվականների Ford Expedition-ը,

և 2005-2007 թվականների Honda CR-V-ը։