Ավտոաշխարհի ամենաօրիգինալ և հիշվող գովազդները․ Fiat-500 (տեսանյութ)

Եթե որևէ մեկը, հարցնի, թե ո՞րն է բոլոր ժամանակների ամենատպավորիչ ու հիշվող ավտոգովազդը, թերևս մեծամասնությունը պատասխանի, որ դա Volvo-ի հայտնի գովազդն է Ժան Կլոդ Վան Դամի հետ, որտեղ վերջինս կատարում է շպագատի իր հայտնի հնարքը։ Գովազդը իսկապես գլուխգործոց է, դրա վրա հսկայական աշխատանք է կատարվել և այն Volvo-ի յութուբյան պաշտոնական էջում ունի ավելի քան 126 միլիոն դիտում։

Սակայն կան այլ գովազդներ ևս, որոնք, գուցե, ոչ այնքան հայտնի են, ինչքան Volvo-ի վերոնշյալ գովազդը, բայց պակաս տպավորիչ, հիշվող կամ օրիգինալ չեն։ Բավական է մեկ անգամ տեսնել նման գովազդը և մոռանալ այլևս անհնար է։

Automotive.am-ը սկսում է ամենահիշարժան ու օրիգինալ ավտոգովազդների մասին հրապարակումների շարք։

Այսօր կներկայացնենք Fiat-500-ի ամենազվարճալի և օրիգինալ գովազդներից մեկը։

Երբևէ մտածե՞լ եք, թե իրականում որքան դիմացկուն է Fiat 500-ը։ Այս զվարճալի գովազդում բուռն վեճը հանգեցնում է նրան, որ մի կին իր զայրույթը թափում է տղամարդու Fiat 500-ի վրա։ Սակայն, պարզվում է, Fiat-ի ինժեներները մեքենան ստեղծելիս կանխատեսել էին նման սցենարը, և մեքենան «լուրջ փորձարկումներ» էր անցել նման դեպքերի համար։ Fiat 500-ը նախագծված է ցանկացած զայրույթի դրսևորում դիմակայեու համար։