Tesla-ն պաշտոնապես հաստատել է Model Q-ի թողարկումը․ մեքենայի գինը կարող է լինել 20 հազար դոլարից պակաս

Tesla-ն պաշտոնապես հաստատել է Model Q-ի թողարկումը․ մեքենայի գինը կարող է լինել 20 հազար դոլարից պակաս

Tesla-ն պաշտոնապես հայտարարել է նոր ավտոմեքենայի՝ Model Q-ի թողարկման ծրագրերի մասին, որը նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կեսին:

ԱՄՆ շուկայում հնարավոր է, որ Model Q-ի զեղչված գինը կազմի ընդամենը 25,000 դոլար: Model Q-ն, որը ներքին կոդային անվանումով կոչվում է Redwood, կկառուցվի Tesla-ի նորագույն ավտոմոբիլային հարթակի վրա:

Համեմատած Model 3-ի հետ՝ նոր մեքենան 15%-ով փոքր կլինի և 30%-ով թեթև, ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 3988 մմ: Դրա արտադրության արժեքը նույնպես կլինի էականորեն ցածր՝ մոտ երկու անգամ պակաս, քան Model 3-ի դեպքում:

Model Q-ում կօգտագործվի լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոց՝ 53 կՎտ/ժ հզորությամբ՝ մեկ շարժիչով տարբերակի, և 75 կՎտ/ժ հզորությամբ՝ երկու շարժիչով տարբերակի համար, իսկ մեկ լիցքավորմամբ հնարավոր կլինի անցնել մոտ 500 կմ:

Model Q-ի գինը կլինի ավելի ցածր, եթե այն արտադրվի Շանհայի Gigafactory գործարանում, և կկազմի ընդամենը մոտ 19,200 դոլար: Model Q-ն մրցելու է Volkswagen ID.3-ի և BYD Dolphin-ի հետ:

 Ակնկալվում է, որ նոր մեքենայի թողարկումը կօգնի ընկերությանը 2025 թվականին հասնել տարեկան 20–30% աճի:

Նկարում՝ Tesla Model Q-ն: