Tesla Model Y–ը այլևս աշխարհի ամենավաճառվող մեքենան չէ․ հայտնի է նոր լիդերը (ֆոտո)

Tesla Model Y-ին համաշխարհային վաճառքերում գերազանցել է … Toyota RAV4–ը։ 2024 թվականին հինգերորդ սերնդի RAV4-ը, որը որոշ շուկաներում հայտնի է որպես Wildlander, վաճառվել է 1,187 միլիոն օրինակով։ Սա 11 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։ Tesla-ն վաճառել է 1,185 միլիոն Model Y մեքենա, իսկ մեքենայի պահանջարկը նվազել է երեք տոկոսով։ Սակայն պայքարը բավականին սուր է եղել։ Արդյունքների տարբերությունը ընդամենը երկու հազար մեքենա է, ինչը համաշխարհային շուկայում համարվում է փոքր թիվ։

Աշխարհում ամենաշատ վաճառված մեքենաների ցուցակում երրորդ տեղը նույնպես զբաղեցրել է Toyota-ն իր Corolla Cross կամ Frontlander քրոսովերով, որը վաճառվել է 859 հազար օրինակով (+18% համեմատած 2023-ի արդյունքների հետ)։ Չորրորդ տեղում է Honda CR-V-ն՝ 854 հազար մեքենա (+1%), իսկ հինգերորդում՝ Toyota Corolla-ն՝ 697 հազար օրինակ (-11%)։

Բացի այդ, տասնյակում են հայտնվել ևս երկու Toyota-ներ՝ Hilux պիկափը և Camry սեդանը։ Իններորդ տեղը զբաղեցրել է Tesla Model 3-ն՝ 560 հազար օրինակով։ Տոպ տասնյակում կա նաև մեկ չինական մեքենա՝ BYD Qin, որը եզրափակում է ցուցակը։

Ե՛վ RAV4-ը, և՛ Model Y-ը լուրջ թարմացումներ են ստացել 2025 թվականին։ Ճապոնական քրոսովերը փոխել է սերունդը, ստացել նոր դիզայն և դարձել է բացառապես հիբրիդ։ Հայրենական շուկա այն դուրս կգա մինչև 2025 թվականի վերջը, իսկ այլ երկրներում կհայտնվի 2026-ին։ RAV4-ը վաճառվելու է 180 երկրներում, և Ռուսաստանի անունը այդ ցանկում չկա։

Նոր Toyota RAV4-ը

Model Y-ի պահանջարկը խթանելու համար Tesla-ն ներկայացրել է Juniper տարբերակը՝ ավելացված ընթացային տարածությամբ։ Սակայն Իլոն Մասկի ընկերությունը շատ շուկաներում, ներառյալ ԱՄՆ-ը, Եվրոպան և Չինաստանը, գտնվում է իմիջային ճգնաժամում։ Էլեկտրոմոբիլների վաճառքներն ընկնում են, և թարմացված Model Y-ն նույնպես բացառություն չի դարձել։

Tesla Model Y Juniper–ը