Tag: Վլադիմիր Հովհաննիսյան
Այս հոդվածի գլխավոր նկարում, իհարկե, ոչ թե ճանապարհորդության բնօրինակ լուսանկարն է, այլ 1888 թվականի իրադարձությունների ժամանակակից վերականգնումը։ Ովքե՞ր են այս ջենտլմենները, և ինչո՞ւ են նրանք հրում Կարլ Բենցի «Մոտորվագենը»։ Իսկ ու՞ր է մեկնում տիկին Բենցը պատմության մեջ ամենաառաջին ավտոմեքենայով (ըստ արտոնագրի) ։ Այսօր կպատմենք ամբողջ ավտոմոբիլային աշխարհի և մարդկության հետագա պատմության համար նշանակալի այս դրվագի…
Read more
Այս տարի կլրանա 55 տարին այն պահից, երբ արտադրության մեջ մտավ առաջին Range Rover-ը՝ հզոր և հարմարավետ ամենագնացը, որը հաճախ կոչվում է SUV սեգմենտի նախահայր: Range Rover-ի գաղափարը ծնվեց միաժամանակ մի քանի մարդկանց մոտ, և դա, թերևս, իսկական հրաշք էր՝ հաշվի առնելով այն ժամանակի բրիտանական ավտոարդյունաբերության ծանր վիճակը: Նախապատմություն Չնայած Range Rover-ը միշտ համարվել է…
Read more
Կլոր դեմքի արտահայտությամբ այս բեռնատար ֆուրգոնը ամենաճանաչելի ավտոմեքենան է Հայաստանում, չնայած այս դեպքում նույնպես կարելի է խոսել անցյալ ժամանակով․ ամենաճանաչելին էր, քանի որ երիտասարդ սերունդը գուցե անգամ չճանաչի այն։ Ճանապարհներին «Երազ»-ներ այլևս չեն հանդիպում, դրանց մասին չի խոսվում, չի գրվում, և անգամ «Երազ»-ների մասին այս հրապարակումը գուցե անախրոնիզմ թվա կամ տարօրինակ։ Բայց այնուամենայնիվ «Երազ»-ի մասին…
Read more
Toyota Land Cruiser-ը ճապոնական ավտոարդյունաբերության կենդանի խորհրդանիշն է, որի անունը դարձել է հուսալիության և դիմացկունության հոմանիշ: Land Cruiser-ը մի քանի սերունդներով արտադրվում է ավելի քան կես դար, և չնայած մոդելի թարմացումները հաճախ տեղի չեն ունենում, այն մինչ օրս մնում է աշխարհի ամենավաճառվող մեծածավալ ամենագնացներից մեկը: Իսկ Land Cruiser-ը իր կյանքը սկսել է այնպես, ինչպես շատ…
Read more
Phaeton-ը Volkswagen ապրանքանիշի առաջին և, հավանաբար, վերջին փորձն էր մուտք գործել ներկայացուցչական ավտոմեքենաների սեգմենտ: Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհի, հնարավոր է, լավագույն ավտոմեքենան իր դեբյուտի պահին այսպես ձախողվեց: Փորձենք գտնել Volkswagen Phaeton շքեղ սեդանի անհաջողության պատճառները: Ինչպես Volkswagen կոնցեռնի 2000-ականների սկզբի շատ խորհրդանշական նախագծեր (օրինակ, Bugatti Veyron-ը կամ Audi R8-ը), Phaeton-ը ստեղծվում էր առանց բյուջեի մասին…
Read more
Սա աշխարհի ամենահայտնի գովազդն է․ թեպետ հրապարակվել է 11 տարի առաջ, բայց մինչ օրս Google-ում ամենաշատ փնտրվածներից է: Youtube-ում միայն Volvo-ի պաշտոնական էջում ունի ավելի քան 124 միլիոն դիտում: Այս գովազդի նկարահանման բյուջեն կազմել է 4,7 մլն․ դոլար: Միայն գովազդի շնորհիվ ունեցած բրենդի ճանաչելիության արդյունքում Volvo-ն վաստակել է ավելի քան170 մլն․դոլար: Ժան Կլոդ Վան Դամի մասնակցությամբ…
Read more
Ավտոմոբիլային պատմության չափանիշներով Infiniti-ն դեռ երիտասարդ բրենդ է։ Այն ընդամենը 33 տարեկան է: Ճիշտ է, մենք սովոր ենք, որ Infiniti-ն պրեմիում ամենագնացների և քրոսովերների բրենդ է։ Սակայն 1980-ականների վերջին ընկերությունը սկսեց դասական և շատ զիլ սեդաններով: Սա հիմա քչերն են հիշում: Թերևս այն պատճառով, որ Infiniti-ի հենց առաջին մոդելը, Q45 ներկայացուցչական սեդանը, շռնդալից կերպով ձախողվեց…
Read more
Ճապոնական մեքենաները վաստակել և պահպանել են հուսալիության և մատչելիության արժանի համբավ: Օրինակ, Toyota RAV4-ը 2024 թվականին ԱՄՆ-ում երրորդ ամենավաճառվող ավտոմեքենան էր: Այն զիջել է միայն ամերիկյան երկու դասականներին՝ Ford F-Series-ին և Chevy Silverado-ին, որոնք ցույց են տալիս ամերիկացիների սերը պիկապ մեքենաների նկատմամբ: Լավագույն վաճառված տասնյակում կգտնեք նաև ճապոնական մեքենաների մոդելներ, ինչպիսիք են Honda CR-V, Toyota…
Read more
«Հարյուր քսանչորս թափք» բառակապակցությունը բնութագրում է մի ամբողջ ժամանակաշրջան: Այն արտադրության մեջ էր 13 երկար տարիներ, թողարկվել է ավելի քան 2.2 միլիոն օրինակով և սահմանել է բարձր չափանիշներ ինչպես իր սեգմենտում, այնպես էլ իր ժառանգների համար: Այն հաղթահարել է միլիոնավոր կիլոմետրեր որպես տաքսի և վախեցրել սպորտային մեքենաներին: Նրա դիմացկունության մասին լեգենդներ են պատմում: Այս տարի…
Read more
1․ Volkswagen: Volkswagen-ը գերմանական ավտոմոբիլային արտադրող է, որը տեղակայված է Վոլֆսբուրգում, Ներքին Սաքսոնիա, Գերմանիա: Հիմնադրվել է 1937 թվականին Գերմանական Աշխատանքային Ճակատի կողմից՝ նացիստական կուսակցության հովանու ներքո, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանացի զինվորական Իվան Հիրստի ջանքերով վերածնվեց և դարձավ գլոբալ բրենդ: 2․ Toyota: Toyota Motor Corporation-ը ճապոնական բազմազգ ավտոմոբիլային արտադրող է՝ տեղակայված Ճապոնիայի Այիչի մարզի…
Read more