Porsche-ն նախատեսում է ձեռք բերել Bugatti Rimac ընկերության վերահսկիչ փաթեթը: Ավելացնելով Bugatti Rimac ընկերությունում իր բաժնեմասը՝ Porsche-ն նպատակ ունի վերահսկողություն ստանալ մշակման և արտադրության գործընթացների վրա:

Bugatti Rimac-ը 2023 թվականն ավարտել է 17 միլիոն եվրո վնասով, իսկ եկամուտը կազմել է 336 միլիոն եվրո: Չնայած դրան, բացառիկ մոդելների, ինչպիսիք են W16 Mistral-ը, պահանջարկը մնում է բարձր: Այնուամենայնիվ, նոր 16-մխոցանի շարժիչի՝ էլեկտրական աջակցությամբ մշակման կազմակերպման և Nevera էլեկտրամոբիլի հետ կապված դժվարությունները ստիպում են Porsche-ին ավելի մեծ ներգրավվածության անհրաժեշտության մասին մտածել:

Bugatti Rimac ընկերությունը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել նոր մոդելների մեջ և ակնկալում շահութաբերություն արդեն 2025 թվականին: Այնուամենայնիվ, Porsche-ն, որն ունի Bugatti Rimac-ի բաժնետոմսերի 45%-ը, համարում է, որ վերահսկողության մեծացումը կարագացնի հավակնոտ նախագծերի, ներառյալ էլեկտրական հիպերքարի Mission X-ի, իրականացումը: