Նավթ և գազ արդյունահանող Նորվեգիան էլեկտրոմոբիլների քանակով առաջինն է աշխարհում

Նորվեգիան դարձել է էլեկտրական մեքենաների ոլորտի համաշխարհային առաջատար և վստահորեն առաջնորդում է էլեկտրական մեքենաների համաշխարհային շուկայում: Երկրում նոր ավտոմեքենաների ավելի քան 80%-ը էլեկտրական մեքենաներ են: Այս հաջողությունն ապահովվել է պետական խելացի նախաձեռնություններով, ինչպիսիք են հարկային արտոնությունները, գնումների համար տրվող սուբսիդիաները և ենթակառուցվածքների զարգացումը:

Նորվեգիայում էլեկտրական մեքենաները ազատված են ԱԱՀ-ից, գրանցման և ճանապարհային հարկերից: Սեփականատերերը օգտվում են անվճար կայանումներից և ավտոբուսների համար նախատեսված հատուկ գոտիների մուտքի իրավունքից: Այս ամենը դարձնում են որոշ էլեկտրական մեքենաներ, ինչպիսիք են օրինակ Tesla Model S Plaid-ը կամ չինական Xpeng P7+, շատ ավելի հասանելի:

Նորվեգացիները ակտիվորեն օգտագործում են տնային լիցքավորման հնարավորությունները՝ շնորհիվ ցածր բնակչության խտության և մեծ թվով մասնավոր տների: Իսկ զարգացած հասարակական լիցքավորման կայանների ցանցը ծածկում է նույնիսկ երկրի ամենահեռավոր շրջանները:

Մինչ Նորվեգիան ցույց է տալիս էկոլոգիական ապագայի օրինակ, այլ երկրներ, օրինակ՝ Իտալիան, բախվում են սահմանափակումների՝ սուբսիդիաների համար միջոցների պակասի, բնակչության խտության բարձր մակարդակի և լիցքավորման ենթակառուցվածքի պակասի պատճառով: