Nissan-ը աշխատանքից ազատում է գլխավոր գործադիր տնօրենին, ով չկարողացավ համաձայնության գալ Honda-ի հետ: Մարտի 11-ին ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարեց կարևոր կադրային փոփոխությունների մասին. Մակոտո Ուչիդան, ով հինգ տարի զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, կհեռանա իր պաշտոնից: 2025 թվականի ապրիլի 1-ին նրա տեղը կզբաղեցնի 46-ամյա Այվան Էսպինոսան, ով ներկայումս պլանավորման գլխավոր տնօրենն է: Նա աշխատում է Nissan-ում 2003 թվականից: Բացի այդ, գոյատևման համար պայքարող Nissan-ը փոխել է նաև մի շարք այլ բարձր ղեկավարների:
Մակոտո Ուչիդան ստանձնեց պաշտոնը 2019 թվականին Կառլոս Գոնի հետ կապված սկանդալից հետո։ Գոնը Renault-Nissan-Mitsubishi կորպորացիայի նախկին ղեկավարն էր, ում մեղադրեցին ֆինանսական խարդախությունների մեջ։
Ուչիդան հաջողությամբ ղեկավարում էր ընկերությունը կորոնայի համավարակից հետո, սակայն վերջին տարիներին ամեն ինչ փոխվեց. վաճառքները կտրուկ նվազեցին, և Nissan-ը սկսեց ցույց տալ ցածր ֆինանսական արդյունքներ։ 2025 թվականի փետրվարին Ուչիդային մեղադրեցին Honda-ի հետ գործարքի ձախողման մեջ, որը համաձայնել էր շարունակել բանակցությունները, բայց միայն Nissan-ի այլ ղեկավարի հետ։
Սակայն Ուչիդան ակնարկում էր, որ նախատեսում է վաղաժամ հեռանալ՝ մինչև 2026 թվականը։ Նա նաև հավաստիացրել էր, որ չի խանգարի գործարքին, եթե դրա պայմանը իր հրաժարականը լինի։
«Այսօր Nissan-ի հիմնական առաջնահերթությունն է որքան հնարավոր է արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից և վերադարձնել ընկերությունը աճի ուղու վրա», – ասել է Ուչիդան՝ մեկնաբանելով տնօրենների խորհրդի որոշումը։