Volkswagen-ը ներկայացրել է իր նոր Tera քրոսովերը

Volkswagen ընկերությունը ներկայացրել է իր նոր Tera քրոսովերը: Մոդելը կթողարկվի այս տարի Բրազիլիայի շուկայում, և դրա արժեքը կլինի 17—24 հազար դոլար: Տեխնիկապես Tera-ն մոտ է Polo հեչբեքին, այն կունենա 1 լիտրանոց տուրբոշարժիչ, վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփ, դասի չափանիշներին համարժեք հագեցվածություն և առջևի անիվների քարշակ:

Tera-ի պրեմիերան ոչ սովորական միջոցառման ձևաչափով։ Մեքենան ներկայացվեց բրազիլական կարնավալի շրջանակներում։ Քրոսովերը մշակվել է Volkswagen-ի բրազիլական ստորաբաժանման կողմից։ Այն կարտադրվի տեղական Տաուբատեի գործարանում, իսկ նորույթը մրցելու է Fiat Pulse-ի և Renault Kardian-ի հետ։

Քրոսովերը հիմնված է դիմացի քարշակով MQB-A0 պլատֆորմի վրա։ Այս պահին առաջարկվում է միայն մեկ շարժիչ՝ 1.0 TSI (116 ձիաուժ) երեք գլաններով տուրբոշարժիչը, որը համադրված է վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Թոփ-տարբերակների հագեցվածության մեջ կներառվեն լուսադիոդային օպտիկան, 10-դյույմանոց թվային «սարքավորման վահանակը», Volkswagen Play Connect մեդիահամակարգը բրազիլական օնլայն-սերվիսների աջակցությամբ, անլար լիցքավորումը, լուսավորության համակարգը և 17 դյույմանոց անիվները։ Մեքենան վաճառքում կհայտնվի այս տարվա առաջին կեսին։