Նոր Toyota bZ3X էլետրական քրոսովերը մեկ ժամում հավաքել է 10 հազար պատվեր

10 հազար պատվեր 60 րոպեում. Toyota-ի նոր մոդելը Չինաստանում մեծ ոգևորություն է առաջացրել։ Toyota-ի չինական կայքը գերծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել սպասարկել նոր bZ3X էլեկտրական քրոսովերի բոլոր պատվիրատուներին: Պատվերների ընդունման պահից ընդամենը մեկ ժամում դրանց թիվը գերազանցել է 10 հազարը, և համակարգը խափանվել է։ Toyota-ի և GAC-ի համատեղ մշակած նոր մոդելի մեծ պահանջարկի պատճառը դրա հասանելիությունն է, քանի որ գները սկսվում են 109,8 հազար յուանից, որն այսօրվա փոխարժեքով կազմում է $ 15 143։

Toyota-ի և GAC-ի bZ3X էլեկտրական քրոսովերը հայտնվեց անցյալ ամառ, իսկ գները պարզ դարձան դեկտեմբերին: Այս քրոսովերը ունի 4,6 մետր երկարություն, 1,85 մետր լայնություն և 1,66 մետր բարձրություն՝ 2,77 մ անիվային բազայով: Չինաստանում նոր մոդելն առաջարկվում է հագեցվածության երեք մակարդակներով և տարբեր հզորությունների մարտկոցների երեք տարբերակներով՝ 50,3, 58,37 և 67,92 կվտ/ժամ: Երթևեկության հեռավորությունը տատանվում է 430-ից մինչև 520 կիլոմետր՝ ըստ CTLC ցիկլի: Անկախ տարբերակից՝ էլեկտրական մեքենան վարում է առջեւի առանցքի վրա տեղադրված 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը։

Իր գնային հատվածի համար այն ունի հարուստ սարքավորումներ։ Ինտերիերն ունի 14,6 դյույմանոց մուլտիմեդիա համակարգի էկրան, որն աշխատում է Qualcomm Snapdragon 8155 չիպի վրա, և 8,8 դյույմանոց թվային գործիքների կլաստեր: Հիմնական էկրանը կարող է շարժվել, իսկ որոշ գործառույթներ ունեն ձայնային կառավարում: Կա նաև ներքին լուսավորություն, անլար լիցքավորում, 11 բարձրախոսով Yamaha աուդիո համակարգ և յոթ անվտանգության բարձիկներ: