Mazda-ի նոր CX-20 փոքրիկ քրոսովերը․ առաջին նկարները

Ըստ նախնական տվյալների, ճապոնական բրենդի նորույթը կհայտնվի 2026 թվականի կեսերին: Այն հավակնում է մրցել Lexus LBX-ի հետ:

2024 թվականի արդյունքներով Mazda-ի վաճառքները եվրոպական շուկայում նվազել են 15,8%-ով՝ հասնելով 152 232 վաճառված ավտոմեքենայի: Բրենդի ամենապահանջված մոդելը այստեղ դարձել է CX-30 քրոսովերը, որը նախորդ տարի վաճառվել է 39 683 օրինակով՝ 10%-ով ավելի, քան 2023 թվականին: Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է նոր մի մեքենա ներկայացնել՝ CX-30-ի «փոքր եղբայրը», որը կարող է կոչվել Mazda CX-20:

CX-20 անվանումը Mazda ընկերությունը գրանցել է դեռ երկու տարի առաջ: Կան ակնկալիքներ, որ այս փոքրիկ քրոսովերը կլրացնի Mazda 2 Hybrid հեչբեքի շարքը Եվրոպայում: Բրենդի հիերարխիայում այս նորույթը կարող է զբաղեցնել սկզբնական մակարդակի SUV-ի տեղը:

Տեղեկություններ CX-20-ի արտաքին տեսքի մասին դեռևս չկան: Motor.es իսպանական պարբերականի դիզայները ներկայացրել է իր վարկածը՝ թե ինչպիսին կարող է լինել այս փոքր քրոսովերը: Ենթադրվում է, որ այն կարող է ստանալ Mazda-ի ներկայիս կորպորատիվ դիզայնը, որը նկատվում է բրենդի քրոսովերներում և պիկապներում:

Կան ակնկալիքներ, որ ճապոնական բրենդի նորույթը մասամբ կփոխարինի Mazda CX-3 մոդելին, որը դուրս եկավ եվրոպական շուկայից դեռևս 2021 թվականին: CX-20-ի հիմնական մրցակիցը կդառնա Lexus LBX քրոսովերը, որի դեբյուտը կայացավ 2023 թվականի ամռանը: Հավելենք, որ Jato Dynamics-ի տվյալներով, անցած տարի եվրոպական դիլերները կարողացել են վաճառել 21 396 օրինակ: