Ներկայացվել է նոր Jeep Compas-ը․ առաջին ֆոտոները

Compass մոդելը առաջին անգամ ներկայացվել է 2006 թվականի սկզբին՝ դառնալով 2002 թվականի համանուն կոնցեպտի սերիական տարբերակը։ Այսօր արտադրության մեջ է Jeep Compass-ի դեռ երկրորդ սերունդը։ Երկու սերունդներն էլ աչքի են ընկել երկարակեցությամբ․ առաջին սերունդը արտադրությունում մնացել է 10 տարի, իսկ երկրորդը, որը ներկայացվեց 2016 թվականին, ընդամենը մեկ տարով է զիջում այդ ցուցանիշին։ 2021 թվականի սկզբին քրոսովերը ենթարկվեց ռեստայլինգի, իսկ հիմա արդեն ավարտական փորձարկումներն է անցնում երրորդ սերնդի նախատիպը, որը մի քանի օր առաջ հայտնվեց լրտես լուսանկարիչների տեսախցիկների առջեւ։

Թեստային նմուշները առայժմ ծածկված են խիտ կամուֆլյաժով, իսկ համաչափությունները ընդհանուր առմամբ գրեթե չեն տարբերվում ներկա մոդելից։ Դիզայնի առանձնահատկությունները կարելի է գնահատել մի քանի թիզերների միջոցով, որոնք հրապարակվել են անցյալ աշնանը։ Դրանցից պարզ է դառնում, որ Compass-ը կստանա ավելի կտրուկ անկյուններով թափք։ Ռադիատորի քոչարկիչի ցանցը կունենա բրենդի ավանդական ձևը, սակայն նրա վերին հատվածում կավելանան 7 լուսադիոդային գծեր՝ ցանցի հատվածների թվին համապատասխան։ Լուսարձակները կունենան ավելի պարզ, գրեթե ուղղանկյուն ձև, և դրանց լուսադիոդային գրաֆիկան կլինի յուրօրինակ, լուսարձակների եզրին ուղղաձիգ էլեմենտներով։ Կողքից հետաքրքիր են նոր ձևով ապակիները՝ թաքնված հետեւի սյուներով, ինչպես նաեւ դրանց համահունչ ռելիեֆը հետեւի անիվների կամարների շրջանում։ Հետնամասի թիզերներ դեռ չկան, իսկ լրտեսական լուսանկարներում տեսանելի են միայն բավականին բարձր տեղադրված լուսարձակների հատվածները, որոնք, ամենայն հավանականությամբ, միացած կլինեն դեկորատիվ գծով, իսկ դրա տակ տեղ կգտնի համարանիշի խորշը։

Նոր Jeep Compass-ը կկառուցվի STLA Medium հարթակի վրա, որը կիրառվում է նաև Peugeot 3008 / 5008, Opel Grandland և նոր DS №8 քրոսովերների դեպքում։ Այս մոդելը կներկայացվի հիբրիդային շարժիչային համակարգերով՝ ինչպես մեղմ e-Hybrid տարբերակով, այնպես էլ լիցքավորվող e-Hybrid plug-in տարբերակով։ Բացի այդ, նախատեսվում է նաեւ լիովին էլեկտրական տարբերակ։ Նորույթի պրեմիերան պետք է կայանա մինչև գարնան ավարտ։