Ford F-150-ի վաճառքները նվազում են, իսկ նոր սերնդի թողարկումը հետաձգվել է մինչև 2028 թվականը: Մոդելի գործերը ներկայումս այնքան էլ լավ չեն։ Անցյալ տարի դրա պահանջարկն ընկավ, ինչի արդյունքում F-150-ը կորցրեց իր բեսթսելլերի տիտղոսը ամերիկյան շուկայում՝ այն զիջելով Toyota RAV4-ին։ Այս ֆոնին մատակարարներին տեղեկացվել է, որ Ford-ը երկարաձգում է ներկայիս F-150-ի արտադրությունը ևս մեկ տարով: Ֆօռդ-ը չի հաստատել այս տեղեկությունը, սակայն չի էլ հերքել։
F-150-ը շարունակում է մնալ Ford-ի ամենակարևոր մոդելներից մեկը՝ ընկերությանը բերելով ամուր շահույթ: Այսպիսով, հաջորդ սերնդի պիկապի թողարկումը հետաձգելու որոշումը զարմանալի քայլ է թվում, քանի որ մրցակիցներ Chevrolet-ը, GMC-ն, Ram-ը և Toyota-ն կարող են օգտագործել այս ուշացումը՝ բարելավելու իրենց դիրքերը ամերիկյան շուկայում: F-150-ը վերջին անգամ թարմացվել է 2023 թվականին։
Այսպիսով F-150-ը միանում է Ford-ի հետաձգված նոր արտադրանքների ցանկին: Նախկինում այն ներառում էր էլեկտրական քրոսովերներ, որոնք պետք է հայտնվեին 2025 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2027 թվականը, ինչպես նաև F-150 Lightning-ի իրավահաջորդին, որը հայտնի է Project T3 ծածկանունով, որն այժմ սպասվում է 2027 թվականի երկրորդ կեսին: