Ներկայումս Audi-ի մոդելային շարքում գոյություն ունեն երկու տարբեր A6 ընտանիքներ։ Բանն այն է, որ 2024 թվականին ներկայացվեցին լիովին էլեկտրական լիֆտբեք և ունիվերսալ մոդելները PPE (Premium Platform Electric) հարթակի վրա՝ անվան մեջ ստանալով e-tron հավելումը։ Այնուհետև 2025 թվականի մարտին գերմանացիները բացահայտեցին նոր սերնդի «ածխաջրածնային» A6-ը, որը կառուցված է PPC (Premium Platform Combustion) հարթակի վրա, և սկզբում մոդելը ներկայացվեց միայն ունիվերսալ թափքով։
Այժմ A6 շարքը ընդլայնվել է՝ համալրվելով գլոբալ դասական բիզնես սեդանով։
Նոր Audi A6 բիզնես սեդանը

Նոր Audi A6-ի առջևի հատվածը ձևավորված է նույն կերպ, ինչ արդեն ներկայացված ունիվերսալ մոդելը։ Այն ստացել է պիքսելային նեղ առջևի լուսարձակներ, արտահայտիչ դիզայնով շեշտված գծեր կապոտի վրա, վեցանկյուն տարր, որը միավորում է ռադիատորի ճաղավանդակը և կենտրոնական օդամուտքը՝ խոշոր բջիջներով ցանցի ձևավորմամբ։
Կողմնային տեսքն ընդգծվել է պատուհանների քրոմապատ շրջանակով, թաքցված դռների բռնակներով, ինչպես նաև 18-ից մինչև 21 դյույմ տրամագծով անիվներով։

Չորսդռնանի նոր սերնդի Audi A6 սեդանի հետևի հատվածը տարբերվում է ոչ միայն սեդանի համար բնորոշ դասական ձևաչափով՝ առանձին բեռնախցիկի կափարիչով (ոչ թե հինգերորդ դռնով), այլև մի փոքր այլ կերպ ձևավորված հետին լուսարձակներով և տարբերվող դիֆֆուզորով։ Տանիքի վրա նախագծողները պահպանել են «շնաձկան լողի» տեսքով ալեհավաքը։

Նոր սերնդի սեդանի երկարությունը աճել է 60 մմ-ով՝ հասնելով 4,99 մետրի։ Լայնությունը (առանց կողմնային հայելիների հաշվառման) կազմում է մոտավորապես 1,88 մետր, իսկ անիվների բազան՝ 2927 մմ։
Բեռնախցիկի ծավալը, կախված տեխնիկական համալրումից, կազմում է 492 կամ 452 լիտր (նախորդ սերնդի մոդելի դեպքում այն կազմում էր 565 լիտր)։ Բեռնախցիկի լայնությունը 1050 մմ է, իսկ հետևի նստատեղի թիկնակը կարող է ծալվել 40:20:40 հարաբերակցությամբ։

Նոր բիզնես-սեդանի սրահի ձևավորումը նույնն է, ինչ Audi A6 ունիվերսալի մոտ։ Առջևի վահանակի վրա տեղադրված են երեք էկրաններ՝ 11.9 դյույմանոց թվային գործիքային վահանակ, որի հետ վիզուալ միավորված է 14.5 դյույմանոց սենսորային էկրանը՝ տեղեկատվական համակարգի համար, ինչպես նաև օպցիոնալ հասանելի 10.9 դյույմանոց սենսորային էկրան՝ նախատեսված առջևի ուղևորի համար։
Լրացուցիչ վճարով հաճախորդներին առաջարկվում են քառագոտի կլիմատկոնտրոլ, պրոյեկցիոն էկրան և Bang & Olufsen ձայնային համակարգ։

Բացի այդ, նոր սերնդի A6-ը կառաջարկվի նաև MHEV համակարգով (մեղմ հիբրիդ), որի հիմքում դրված է 3.0 լիտր ծավալով TFSI տուրբո V6 բենզինային շարժիչը՝ 367 ձիաուժ հզորությամբ և 550 Նմ ոլորող մոմենտով։ Այն համալրված է 48 վոլտանոց գոտիով միացված ստարտեր-գեներատորով և լրացուցիչ էլեկտրաշարժիչով, որի հզորությունը կազմում է 24 ձիաուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 230 Նմ։ Համակարգի կազմում կա նաև լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոց՝ 1,7 կՎտ/ժ ծավալով։ Բոլոր տարբերակներին զուգորդվում է յոթաստիճան ավտոմատացված S tronic փոխանցման տուփ։
Նոր Audi A6 սեդանի մեկնարկային գինը արդեն հայտնի է. Գերմանիայում բրենդի դիլերները այն առաջարկում են նվազագույնը 55 500 եվրոյով։
