Առանց վարորդի Maserati-ն արագացել է մինչև 318 կմ/ժ։ Մեքենան կառավարել է արհեստական ​​ինտելեկտը։

Maserati MC20 սուպերքարը դարձել է աշխարհում ամենաարագ առանց վարորդ մեքենան: Միլանի Տեխնիկական Համալսարանի մշակած արհեստական բանականության համակարգով համալրված ավտոմեքենան կարողացել է արագանալ մինչև 318 կիլոմետր ժամում՝ 9 կիլոմետր ժամով գերազանցելով նախորդ ռեկորդակիր Dallara AV-21-ին:

Միլանի Տեխնիկական Համալսարանի հետազոտողները թույլ են տվել արհեստական ինտելեկտին վարել իրական Maserati MC20: Փորձարկումները տեղի են ունեցել Քենեդու Տիեզերական Կենտրոնի թռիչքադաշտում և մեքենան ոչ միայն գերազանցել է իր նախորդ առավելագույն արագությունը (285 կմ/ժ), այլև գերազանցել է ինքնավար Dallara AV-21 մրցավազքային մեքենայի ռեկորդը՝ արագանալով մինչև 318 կիլոմետր ժամում: Արագության չափումների համար օգտագործվել են հեռաչափության համալիր և երկու GPS ընդունիչներ:

Մեքենայի տեխնիկական բաղադրիչների մասին այլ տվյալներ չկան, բայց հայտնի է, որ MC20-ը մնացել է իր ստանդարտ 3.0 լիտրանոց Nettuno բիտուրբո V6 շարժիչով (630 ձիաուժ, 730 Նմ) և ութաստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփով: Հարկ է նշել, որ սուպերքարի տեխնիկական առավելագույն արագությունը կազմում է 325 կիլոմետր ժամում, այնպես որ ԱԻ-ն չի հասել այդ ցուցանիշին շատ քիչ տարբերությամբ: