Jeep-ի հեղափոխական ամենագնացը կարժենա ընդամենը 25 000 $

Jeep Renegade-ը, որը ներկայացվել էր 2014 թվականին, իսկական հեղափոխություն էր բրենդի համար: Այս կոմպակտ ամենագնացը, Jeep ընկերությանը հնարավորություն տվեց մուտք գործել B-SUV սեգմենտի շուկա, որը հատկապես կարևոր է Եվրոպայում: Մոդելը արագորեն ձեռք բերեց հանրաճանաչություն, սակայն տասը տարի անց այն նկատելիորեն հնացել է:

Բացի այդ, մոդելը այժմ ստիպված է մրցակցել նոր Jeep Avenger-ի հետ, որն ունի ավելի ժամանակակից դիզայն և կոմպակտ չափեր:

Չնայած դրան, Jeep-ը չի պատրաստվում հրաժարվել Renegade-ից: Երկրորդ սերնդի մոդելը զգալիորեն կմեծացվի չափերով՝ Avenger-ի հետ մրցակցությունից խուսափելու և ամերիկյան շուկայում դիրքերն ուժեղացնելու համար, որտեղ կոմպակտ ավտոմեքենաները պակաս պահանջարկ ունեն: Ակնկալվում է, որ նոր մոդելը վաճառքի կհանվի 2026 թվականին: Կառաջարկվի ինչպես հիբրիդային, այնպես էլ ամբողջովին էլեկտրական մոդելներ։ Նոր տարբերակում Renegade-ի երկարությունը կավելանա 4,24 մետրից մինչև մոտ 4,40 մետր։

Ամենանշանակալի առանձնահատկությունը, սակայն, կլինի էլեկտրական տարբերակի գինը ամերիկյան շուկայում, որը Jeep-ը նախատեսում է սահմանել $25,000 մակարդակի վրա, որպեսզի մրցակցի Chevrolet Bolt-ի երկրորդ սերնդի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *