Jaguar-ի նահանջը. բրիտանական ավտոհսկան դադարեցնում է մատակարարումները ԱՄՆ

Բրիտանական ավտոմեքենաներ արտադրող Jaguar Land Rover ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր մեքենաների մատակարարումները ԱՄՆ։ Այս որոշումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վերջերս սահմանված մաքսատուրքերի հետ։

The Times պարբերականի տեղեկություններով՝ այս հայտարարությունը ընկերությունն արել է՝ իր գործունեության վրա նոր առեւտրային միջոցների ազդեցությունը վերլուծելու անհրաժեշտության շրջանակում։ Դադարեցումը կմեկնարկի ապրիլի 7-ից և կտեւի մեկ ամիս։ Այդ ժամանակահատվածում ընկերությունը մտադիր է գնահատել քաղաքական փոփոխությունների հետեւանքները, ինչպես նաև ԱՄՆ-ում ավտոմեքենաների գների բարձրացման հնարավորությունը։

Հաղորդվում է, որ Jaguar Land Rover-ի համար ամերիկյան շուկան ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ամեն տարի այստեղ վաճառվում է մոտ 100 հազար ավտոմեքենա, ինչը բերում է մոտ 6,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ($8,4 միլիարդ) եկամուտ։ Ներկայումս պահեստներում առկա մեքենաների պաշարը պետք է բավականացնի մի քանի ամսվա համար։