Jaguar-ը հետ կգնի մոտ 3 հազար I-Pace էլեկտրամեքենաներ սեփականատերերից

Խնդիրը կապված է մարտկոցների գերտաքացման և հրդեհի հնարավորության հետ: Ընկերությունը փորձել է խնդիրը լուծել մեքենաների հետկանչի և ծրագրային ապահովման թարմացմամբ, սակայն սեփականատերերը շարունակում էին բողոքել գերտաքացումից:

Արդյունքում Jaguar-ը որոշել է հետ գնել իր հաճախորդներից 2760 I-Pace էլեկտրամեքենաներ և այժմ 2019 թվականի արտադրության քրոսովերները ԱՄՆ-ում ամբողջությամբ դուրս կբերվեն շահագործումից:

Օգոստոսին Jaguar-ը նույնիսկ խորհուրդ էր տվել I-Pace-ի սեփականատերերին կայանել իրենց մեքենաները շինություններից հեռու՝ փողոցում: Զեկուցվում է երեք մեքենաների մասին, որոնք հրդեհվել են՝ չնայած ծրագրային ապահովման թարմացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *