Ford ընկերությունը ներկայացրել է Explorer քրոսովերի նոր մոդիֆիկացիա: Այն դարձել է Tremor շարքի մի մասը և նախատեսված է ավելի բարդ ճանապարհների համար, քան սովորական Explorer-ը: Նորացված Explorer Tremor-ը կներկայացվի երկու շարժիչներով և կթողարկվի 2026 մոդելային տարում:
Explorer քրսովերի հիմնական փոփոխությունը վերաբերում է մեքենայի ընթացային մասին, զսպանակներին և ստաբիլիզատորները, որոնք հարմարեցվել են ավելի խիստ տեղանքների համար: Բացի այդ, Tremor-ը ունի 25 միլիմետրով ավել քլիրենս ի տարբերություն Explorer-ի 193 միլիմետրի:
Explorer Tremor-ը ստացել է նաև նոր 18 դյույմանոց անիվներ Bridgestone Dueler անվադողերով, պաշտպանիչ հավելվածներ մեքենայի դիմացի և հետևի կողմում: Արտաքինից մեքենան զարդարված է նարնջագույն ակցենտներով. որը համարվում է Tremor շարքի յուրահատուկ նշանը: Ինտերիերում հիմնական փոփոխությունը նույպես ներառում է նարնջագույն դետալներ։

Ենթադրվում է, որ այս Explorer-ի հիմնական շարժիչը կլինի 3 լիտրանոց V6–ը 400 ձիաուժով և 563 Նմ ոլորող մոմենտով, որը վերցված է Explorer ST-ից: Բայց առաջարկվելու է նաև ավելի մատչելի տարբերակ՝ 2,3 լիտրանոց չորսմխոցանի շարժիչ, որն առաջարկում է 300 ձիաուժ: Երկու դեպքում էլ ստանդարտ տարբերակները ներառելու են ամբողջական քարշակման համակարգ՝ Torsen դիֆերենցիալով: Գները դեռ չեն հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն 50,000-ից 60,000 դոլարի միջակայքում:
Tremor տարբերակը փոխարինելու է մինչ այս եղած Timberline համանման հավաքածուն, որի արտադրությունը Ford-ը դադարեցրել էր անցյալ տարի:





