ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մեքենաներում բարձր երաժշտության համար պատիժ սահմանող նախագիծը:
Մասնավորապես՝ առաջարկվել է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, դժվարացնել շչակների ձայնը լսելը և շեղել վարորդներին:
Համապատասխան իրավախախտումն առաջացնում է 10 000 դրամ տուգանքի նշանակում և տուգանային միավորի կիրառում. երկու միավոր՝ ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ»:
Տեսանյութը՝ Factor.am–ի։