Չինական JAC և Huawei ընկերությունները ներկացրել են Maybach-ի և Rolls Royce-ի մրցակցին

Չինական JAC և Huawei ընկերությունները ներկայացրել են նոր ավտոմոբիլային Maextro բրենդը և այս բրենդի առաջին մոդելը՝ շքեղ S800 սեդանը։ Արտադրողը դեռևս չի հայտնել մեքենայի տեխնիկական բնութագրերի մասին, բայց արդեն բացել է նախնական պատվերների ընդունումը՝ գինը սկսած 1-ից մինչև 1,5 միլիոն յուան (138 000 $ – 206 000$):

Maextro-ի ղեկավարությունը S800-ը կոչում է D+ դասի ներկայացուցչական սեդան, իսկ նրա հիմնական մրցակիցներն են Mercedes-Maybach S-Class-ը և Rolls Royce Ghost-ը։ Այնուամենայնիվ, S800-ը առանձնանում է ավելի յուրահատուկ դիզայնով՝ ֆաստբեքի նման տանիքի գծով և դիմացի մասով, որը ունի նեղ լուսարձակներ և մեծ քրոմապատ ցանց օդային մուտքի վրա։ Բացի այդ, կարելի է նկատել, որ որոշ մասերի վրա, այդ թվում՝ դռների բռնակների, կան փոքրիկ լուսադիոդային ներդրումներ, որոնք արտաքին տեսքով հիշեցնում են գիշերային երկինք։ Ներքին դիզայնը դեռ չեն ցույց տվել, բայց հաշվի առնելով մեծ հետևի դուռը, երկրորդ շարքի ուղևորները շատ ազատ տարածք կունենան։

Maextro S800-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա L3 մակարդակի ինքնավար կառավարման համակարգն է։ Թեև դրա հնարավորությունների վերաբերյալ դեռևս հստակ տվյալներ չկան, սակայն ընկերությունը շեշտը դրել է արհեստական բանականության վրա, որը կարող է կառավարել նաև կլիմայի հսկողությունը, մեդիա համակարգերը և սրահի մյուս համակարգերը։

Ֆոտոյի հեղինակը արտադրող ընկերությունն է։