Category: Գլխավոր
Երթևեկության փոփոխություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Հհունիսի 11-ից մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչը պայմանավորված է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց: Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց –…
Վրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հաստատել է, որ հանրապետությունում ուժի մեջ է մտել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 15-ից Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի արտահանումը երկրից։ «Վրաստանը կատարում է…
Հայտնի են 2025 թվականի ամենահուսալի մեքենաները
Հրապարակվել է 2025 թվականի համար 20 ամենահուսալի ավտոմեքենաների ցանկը․ ցուցակը ներառում է ինչպես սեդաններ, այնպես էլ ամենագնացներ: Եթե դուք փնտրում եք մեքենա, որը կծառայի տասնամյակներ, ապա այս վարկանիշը ձեզ համար է։ Ցանկը գլխավորում է Toyota Camry-ն, սեդան, որը հայտնի է իր երկարակեցությամբ, մատչելի սպասարկմամբ և առանց լուրջ խնդիրների ավելի քան 300,000 կմ ճանապարհ անցնելու կարողությամբ։…
Չինաստանում ներկայացրել են Roewe Pearl շքեղ սեդանի կոնցեպտը, որը ստեղծել է BMW-ի և Rolls-Royce-ի նախկին դիզայները (ֆոտոշարք)
SAIC կոնցեռնի կազմում ընդգրկված Roewe ապրանքանիշը Շանհայում ներկայացրել է Pearl («Մարգարիտ») կոնցեպտ-քարը։ Կոնցեպտի դիզայները Յոզեֆ Կաբանն է։ Նախկինում նա աշխատել է Volkswagen, Skoda, Audi, Bugatti, BMW և Rolls-Royce ապրանքանիշերի համար։ Կոնցեպտը ոճով հիշեցնում է Rolls-Royce-ը, թեև Roewe-ն մինչ այժմ հիմնականում արտադրել է «ժողովրդական» մոդելներ։ Ավտոմեքենան ներկված է մարգարտագույնով՝ ոսկեգույն շեշտադրումներով։ Կառուցվածքի կենտրոնական սյունը բացակայում է,…
Աշխարհում ավտոմեքենայի վաճառքները աճել են 8 տոկոսով
Մարտ ամսին աշխարհում վաճառվել է 7.6 տոկոսով ավելի շատ ավտոմեքենա, քան մեկ տարի առաջ։ Գարնան առաջին ամսվա արդյունքում թեթև մարդատար և կոմերցիոն ավտոմեքենաների գլոբալ վաճառքները կազմել են 8 568 912 միավոր, հաղորդում է GlobalData խորհրդատվական ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում իրացվել է 21 955 752 ավտոմեքենա, ինչը վեց տոկոսով ավելի է 2024 թվականի հունվար-մարտի ցուցանիշից։…
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը պատրաստում է խորհրդավոր պիկապ. առաջին լուսանկարը
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կարող է մարտահրավեր նետել և լուրջ մրցակից դառնալ Իլոն Մասկին և Tesla-ին։ Reddit-ի օգտատերը կիսվել է Լոս Անջելեսի արվարձաններում նկատված անհայտ բեռնատարի լուսանկարով։ Ականատեսը պատմել է, որ վստահ է մեքենայի էլեկտրական լինելու մեջ. քանի որ պիկապը էվակուատորից իջեցնելու ժամանակ շարժիչի ձայներ չեն լսվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ խորհրդավոր էլեկտրամեքենան Slate Auto ստարտափի…
Ամենավատ օգտագործված մեքենաները․ դրանց գնումը կարող է գլխացավանք դառնալ
Գերմանացի մասնագետները ուսումնասիրել և ներկայացրել են 2025 թվականի ամենաանվստահելի օգտագործված ավտոմեքենաների վարկանիշը։ Վարկանիշի համար ուսումնասիրվել է Գերմանիայում անցկացված 10 միլիոն տեխնիկական զննություն։ Ամենաանհանգստացնողն այն է, որ յուրաքանչյուր հինգերորդ մեքենան չի անցնում տեխզննությունը, իսկ 12–13 տարեկան ավտոմեքենաների դեպքում գրեթե 30%-ը լուրջ անսարքություններ ունեն։ Հաշվի առնելով, որ Հայաստանում մեքենայի միջին տարիքն անցնում է 15 տարուց, տվյալները առավել…
2024 թվականին տեղի է ունեցել 4314 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը
2024 թվականին տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: «Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է զոհերով կամ վիրավորներով 988 ՃՏՊ, որի…
Չինական մեքենաները Ռուսաստանում այլևս չեն վաճառվում․ արդեն հայտնվել են առաջին բրենդները, որոնք պատրաստվում են լքել շուկան
Ռուսաստանի ավտոմեքենաների շուկան ողողված է չվաճառված չինական մեքենաներով: Դիլերների պահեստներում կուտակվել են հարյուր հազարավոր ավտոմեքենաներ, որոնք արտադրված են 2023 և 2024 թվականներին։ Նույնիսկ մինչև մեկ միլիոն ռուբլի ռեկորդային զեղչերը չեն կարողանում փրկել իրավիճակը։ Այս մասին պատմել է Ազգային ավտոմոբիլային միության նախագահ Անտոն Շապարինը։ Նրա խոսքերով՝ վաճառքների հետ կապված խնդիրներին ավելացել է նաև պահեստամասերի սուր պակասը։…
ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող կոմպակտ քրոսովերները (ֆոտոշարք)
ԱՄՆ-ը միայն հին ֆիլմերում և կարծրատիպերում է բացառապես մեծ ավտոմեքենաների երկիր։ Սակայն այդ կարծրատիպերը փշրվում են՝ բախվելով իրական փաստերին. Honda CR-V-ն ամենապահանջված մեքենան է Կոնեկտիկուտ, Իլինոյս, Ինդիանա, Մերիլենդ, Նյու Յորք, Օհայո և Հարավային Կարոլինա նահանգներում։ Toyota RAV4-ի մասին համեստորեն լռենք։ Ամերիկացիները պրագմատիկ մարդիկ են, ուստի հաճախ նախընտրում են կոմպակտ և բազմաֆունկցիոնալ ֆորմատը։ Ամերիկյան շուկայում կան…
Արխիվ
Tags
Audi AvtoVaz Bentley BMW Cadillac Chevrolet Ferrari Ford GMC Honda Hummer Hyundai Infiniti Jaguar Jeep Kia Lada Land Rover Lexus Mazda Mercedes-Benz Nissan Opel Porsche Subaru Suzuki Tesla Toyota UAZ Volkswagen Volvo Xiaomi ԱՄՆ Գերմանիա Եվրոպա Երևան ԷՄ Հայաստան Ճապոնիա Մեծ Բրիտանիա Չինաստան ՌԴ Վլադիմիր Հովհաննիսյան գլխավոր հիմնական












