Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տրամադրելու դեպքեր

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր:  

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով գումարի դիմաց կապահովի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։ Վերը նշված բնակիչը քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև անձը հաստատող և քննության արդյունքները հավաստող փաստաթղթերը՝ պայմանավորվածության արժանահավատության տպավորություն ստեղծելու համար, սակայն դրանք որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, ինչպես նաև քննության ու վկայականի տրամադրման գործընթացը չի կազմակերպել՝ տարբեր պատճառաբանություններով հետաձգելով այն։

Նախաքննությամբ  բացահայտվել են նաև ևս երկու անձի կողմից կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր: Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:

Ամբողջական հոդվածը՝ Hetq.am–ում։