BMW L7 Individual-ը պարզապես կոնցեպտ չէր։ Սա ֆրանսիական Chanel աշխարհահռչակ բրենդի գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆելդի և BMW-ի համաագործակցության արդյունքն էր և նրա անձնական մեքենան։ 2000 թվականին լեգենդար դիզայները համագործակցեց BMW Individual-ի հետ՝ ստեղծելու անհատական L7-ը, E38 7 Series-ի երկարացված անիվային բազայով ֆլագմանը։
Շագանակագույն և ոսկեգույն-նարնջագույն գույներով պատված մեքենան ուներ լիովին անհատական ինտերիեր.
– Շոկոլադե կաշի՝ նարնջագույն կարերով
– Քողարկիչ վարագույրներ և ոսկեգույն ցուցանակ
– Ներկառուցված ֆաքս, VHS նվագարկիչ, սառնարան և սեյֆ
5.4 լիտրանոց V12 շարժիչով աշխատող BMW L7-ը ավելին էր, քան պարզապես շքեղություն. այն ստեղծված էր շարժման մեջ կյանքի համար, սովորաբար վարորդով։ Երբևէ արտադրվել է ընդամենը 899 BMW L7։ Բայց միայն մեկն է ունեցել այսպիսի տեսք։











