Հսկայական կոնտեյներային նավերի համար մշակված 14 մխոցային տուրբո լիցքավորված Wärtsilä-Sulzer RTA96-C դիզելային շարժիչը աշխարհում ամենամեծ ներքին այրման շարժիչն է։
13 մետր բարձրությամբ, 26 մետր երկարությամբ և 2300 տոննա քաշով, 14 գլանանոց Wärtsilä-Sulzer RTA96-C-ն մետաղական հրեշ է, որը արժանի է “երբևէ ստեղծված ամենամեծ ներքին այրման շարժիչ” կոչմանը։ Միայն հսկայական ծնկաձև լիսեռը կշռում է 300 տոննա, իսկ 14 մխոցներից յուրաքանչյուրը՝ 5 տոննա։ 102 պտույտ/րոպեում արագության դեպքում այն զարգացնում է 108 920 ձիաուժ հզորություն և այրում մոտ 250 տոննա ծանր մազութ օրական։
Այդքան մեծ և բարդ շարժիչի ստեղծումը չափազանց դժվար և ռեսուրսատար գործընթաց է, ուստի զարմանալի չէ, որ RTA96-C շարժիչների արժեքը գերազանցում է 25 միլիոն ԱՄՆ դոլարը։
