Bentley-ն հայտնել է 2020 թվականից ի վեր ամենացածր եկամուտների մասին: Բրենդի համար իրավիճակը հիմնական շուկայում՝ Չինաստանում, շարունակում է մնալ բարդ: Անցյալ տարի, նոր մրցակիցների վերելքի ֆոնին, Bentley-ի գործառնական շահույթը նվազել է մինչև 373 միլիոն եվրո, ինչը 37 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Եկամուտը նվազել է 10 տոկոսով՝ կազմելով 2,7 միլիարդ եվրո: Bentley-ի ղեկավարությունը փնտրում է իրավիճակը շտկելու ուղիներ, սակայն «վերջիվերջո խնդիրը կընկնի սպառողի վրա», — ասել է բրենդի ֆինանսական տնօրեն Յան-Հենրիկ Լաֆրենցը:
Bentley-ն չի բացահայտել վաճառված ավտոմեքենաների քանակը և հայտարարել է, որ այլևս չի անի դա: Այնուամենայնիվ, բրենդի գլխավոր տնօրեն Ֆրանկ-Շտեֆֆեն Վալլիզերը նշել է, որ Bentley-ի համար մեկ մեքենայի արժեքը ավելի կարևոր է, քան քանակը: Իսկ այս առումով խնդիր չկա. մեկ ավտոմեքենայից ստացված եկամուտը 2023 թվականի համեմատ աճել է 10 տոկոսով՝ սահմանելով նոր ռեկորդ:
Սա հաջողվել է ապահովել շնորհիվ ապահովված հաճախորդների, ովքեր շարունակում են ներդրումներ կատարել ավտոմեքենաների անհատականացման մեջ: Օրինակ, վերջերս Bentley-ն թողարկել է Batur կուպեն (նկարում), որը ներկված է հատուկ Black Rose երանգով և զարդարված է 18 կարատանոց ոսկով: Նման երկդռնանի մեքենայի արժեքը կազմում է առնվազն 1,65 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Միևնույն ժամանակ Volkswagen-ը հայտարարել է, որ պատրաստ է արտադրել ռազմական տեխնիկա՝ ճգնաժամից դուրս գալու համար: Ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն ասել է, որ «սկզբունքորեն բաց է նման հարցերի համար»: Սակայն ռազմական տեխնիկայի արտադրության թեման պետք է մանրակրկիտ ուսւոմնասիրվի: