Audi-ն կարող է վերականգնել TT մոդելը

Audi-ի ամենագեղեցիկ մոդելի արտադրությունը դադարեցվել է 2023 թվականին

Audi ընկերությունը դիտարկում է լեգենդար TT մոդելի վերականգնման հնարավորությունը։ Ներկայումս բրենդի մոդելային շարքում չկան դասական սպորտային մեքենաներ։ Արտադրողը դադարեցրել է TT և R8 մոդելների թողարկումը։ Սակայն, ընկերության ղեկավար Գերնոտ Դյոլները հայտարարել է, որ սպորտային մեքենաները միշտ եղել են ընկերության ԴՆԹ-ի մի մասը։ Միաժամանակ, Դյոլները կարծում է, որ էներգիայով լեցուն կուպեի վերադարձի համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ ժամանակ։

Audi-ն արտադրում էր TT սպորտային մեքենան 1998-ից մինչև 2023 թվականը։ 25 տարվա ընթացքում մասնագետները հավաքել են ավելի քան 660 հազար մեքենա, երեք սերունդներով։ Ներկայումս գերմանական ավտոարդյունաբերությունը դժվար ժամանակներ է ապրում, ինչի պատճառով արտադրողները ստիպված են հրաժարվել որոշ մոդելներից և կրճատել աշխատակիցների թվաքանակը։ Այդուհանդերձ, Դյոլները չի բացառում, որ ընկերությունը կարող է վերադառնալ սպորտային մեքենաների սեգմենտ։ Նման քայլ բրենդը կարող է ձեռնարկել մոդելային շարքի վերանայման շրջանակներում։

Audi-ի ղեկավարը ընդգծել է, որ TT մոդելը պաշտամունքային ավտոմեքենա է։ Բացի այդ, Audi-ի ներկայիս գլխավոր դիզայներ Մասսիմո Ֆրասչելլան այս սպորտային մեքենայի առաջին սերնդի մեծ երկրպագուն է։ Սակայն ընկերության ղեկավարը նշել է, որ TT-ի վերածնունդը նախկին տեսքով չի լինելու։ Եթե մեքենան վերադառնա մոդելային շարք, մասնագետները ստիպված կլինեն մտածել բոլորովին նոր դիզայն։

Վերջին Audi TT-ն դուրս է եկել արտադրական գծից 2023 թվականի նոյեմբերին։