Audi 100 CS Quattro լիաքարշ մոդելի լեգենդար գովազդը (տեսանյութ)

1985 թվականին գերմանական Audi ընկերությունը ներկայացրեց իր Audi 100 CS Quattro լիաքարշ մոդելը

Quattro սիմետրիկ լիաքարշ համակարգի հնարավորությունները ցուցադրելու համար Audi-ն որոշեց ավտոմեքենայի գովազդի համար օգտագործել Ֆինլանդիայի Կայպոլա լճի ափին տեղակայված դահուկային ձնածածկ տրամպլինը։

Արդյունքում ստացվեց ավտոաշխարհի պատմության մեջ ամենահայտնի և լեգենդար գովազդային հոլովակներից մեկը, որտեղ Audi 100 CS Quattro-ն հաղթահարում է 77 աստիճանի թեքություն ունեցող դահուկային տրամպլինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *