Վարորդները պարտավոր չեն լինի վարորդական իրավունքը պահել իրենց մոտ

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարելու իրավունքը հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։

 Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության:

 Կպարզեցվի երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը