Վաճառքի քանակով առաջին տեղում Չինաստանն է, երկրորդ տեղում ԱՄՆ-ն, երրորդում՝ Արևմտյան Եվրոպան։
Համաշխարհային ավտոշուկան աճել է 8 տոկոսով։ 2025 թվականի փետրվարին ամբողջ աշխարհում նոր անձնական և կոմերցիոն մեքենաների վաճառքը կազմել է 6 565 191 միավոր, ինչը 8,3 տոկոսով ավելին է, քան 2024 թվականի նույն ամսում՝ ըստ GlobalData խորհրդատվական ընկերության հաշվարկների։ Սակայն 2025 թվականի հունվար ամսիի հետ համեմատած վաճառքի ցուցանիշը նվազել է․ հունվար ամսին վաճառվել էր 6 782 098 մեքենա։ Տարվա կտրվածքով ամենանշանակալի աճը արձանագրել է Չինաստանը։
Չինաստանը մնում է աշխարհի ամենամեծ ավտոշուկան։ 2025 թվականի փետրվարին այնտեղ վաճառվել է 1 626 137 ավտոմեքենա, ինչը 36 տոկոսով ավելին է, քան 2024 թվականի վերջին ամսվա ցուցանիշը։ Սակայն չինական շուկան նույնպես նկատելիորեն անկում է ունեցել 2025 թվականի հունվարի հետ համեմատած․ այն ժամանակ վաճառվել էր 1 963 464 մեքենա։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փետրվարյան արդյունքը կազմում է 1 230 461 մեքենա, ինչը 1,8 տոկոսով պակաս է 2024 թվականի փետրվարի ցուցանիշից։ Արևմտյան Եվրոպայում պահանջարկը նվազել է 4,4 տոկոսով՝ մինչև 974 698 միավոր, իսկ Արևելյան Եվրոպայում՝ 10,6 տոկոսով՝ մինչև 310 727 միավոր։
Դիլերները Հարավային Ամերիկայում վաճառել են 213 842 ավտոմեքենա (+19,6 տոկոս), Ճապոնիայում՝ 405 663 (+18,7 տոկոս), Հարավային Կորեայում՝ 130 926 (+14,8 տոկոս) և Կանադայում՝ 115 080 (-4,9 տոկոս)։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի երկու առաջին ամիսների ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է 13 328 826 ավտոմեքենա՝ 4,6 տոկոսով ավելի, քան անցյալ տարի։