Bentley-ն ներկայացրել է գերթանկարժեք Batur կուպեն, որը զարդարված է վարդագույն ոսկով (ֆոտոշարք)

Bentley Batur կուպեն զարդարել են վարդագույն ոսկով, որը օգտագործվել է օդափոխման դեֆլեկտորների բռնակների և ղեկի ներդիրների պատրաստման համար: Թանկարժեք մետաղը ստացվում է հին ոսկերչական իրերի վերամշակման միջոցով: Շարժիչը նույնն է՝ 6.0 լիտրանոց W12 բիտուրբո, որն արտադրում է 750 ձիաուժ հզորություն և 1000 Նմ պտտող մոմենտ:

Bentley-ն և Mulliner ստուդիան ցուցադրել են ծայրահեղ սահմանափակ Batur կուպեի մեկ այլ տարբերակ: Այն կոչվում է The Black Rose և պարունակում է դեկորատիվ տարրեր՝ պատրաստված 18 կարատանոց վարդագույն ոսկուց, ընդհանուր 210 գրամ քաշով։ Ոսկուց են պատրաստված վարելու ռեժիմի սելեկտորը, օդափոխության դեֆլեկտորի բռնակները և ղեկի ներդիրները։

Մեքենայի համար հատուկ ստեղծված Black Rose մետալիկ գույնը այստեղ համակցված է փայլուն սև Beluga-ի և Satin Rose Gold գույնի ընդգծված ակցենտների հետ: Այս երանգը օգտագործվում է առջևի բամպերի օդանցքներում, ռադիատորի ցանցում, կողային ներքևի հատվածներում և 23-դյույմանոց անվահեծերում, որոնց շյուղերի ետևից երևում են խոշոր ածխածնա-կերամիկական արգելակները: Մեքենայի սրահը ձևավորված է սև Beluga կաշվով, մուգ մոխրագույն թվիդային գործվածքով և թափքի գույնով ներկված փայտե զարդարանքով:

Batur կուպեի կապոտի տակ տեղադրված է 6.0 լիտրանոց W12 բիտուրբո շարժիչ, որը ստացել է արդիականացված տուրբո, հովացման համակարգ: Արդյունքում հզորությունը կազմում է 750 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 1000 Նմ: Շասսին հագեցած է հարմարվող եռախցիկ պնևմատիկ կախոցով, էլեկտրամեխանիկական կայունացուցիչներով, էլեկտրոնային կառավարվող դիֆերենցիալով, թեքվող հետևի հետևի անիվներով:

Batur կուպեի թողարկումը սահմանափակվել է 18 օրինակով: Բոլոր մեքենաները վաճառվել են պաշտոնական պրեմիերայից առաջ, ընդ որում, յուրաքանչյուր մեքենայի արժեքը պատվիրատուի համար կազմել է առնվազն 1,65 միլիոն ֆունտ ստերլինգ։