Առաջին չորսդռնանի Porsche-ն ստեղծվել է 1986 թվականին (ֆոտո)

Porsche-ի 4-դռնանի մեքենաները չեն սկսվել Panamera-ով։ Ընկերությունը 1970-ականներից արդեն մտածում էր այդ գաղափարի մասին։ Հին կոնցեպտներն ու նախատիպերը շարունակաբար հայտնվում են անցյալից, և սա դրանցից ևս մեկն է։ Կոչվում է Porsche 928 H50։ Նախագիծը ստեղծվել է 1986 թվականին, Zuffenhausen-ում քննարկվում էր հետևի հատվածի երկու տարբերակ: Հետաքրքիր է, որ այս նախագիծը մշակվել է AMG-ի հետ համատեղ, որն այդ ժամանակ դեռևս անկախ էր Mercedes-Benz-ից:

Սովորական 4-դռնանի մեքենայի փոխարեն, այս մոդելը ուներ երկու փոքր հետևի դռներ, որոնք բացվում էին առջևի դռների հակառակ ուղղությամբ, ինչպես Mazda RX-8-ը։ 1987 թվականին վերջնական արտադրանքը մշակվել և փորձարկվել է: Սակայն 1989 թվականին որոշվեց չանցնել սերիական արտադրության, քանի որ 8,000 կիլոմետրից ավելի փորձարկումներից հետո ինժեներները եզրակացրին, որ 928 H50-ի շասսիի կառուցվածքային ամրությունը բավականին թույլ էր և չէր համապատասխանում ապրանքանիշի պահանջներին: Կառուցվել էր ընդամենը մեկ նախատիպ, որը պահվել է և այժմ ցուցադրված է Porsche-ի թանգարանում: