Suzuki-ն դադարեցրել է հինգդռնանի Jimny-ի պատվերների ընդունումը Ճապոնիայում, քանի որ նոր մոդելի նկատմամբ պահանջարկը գերազանցել է սպասելիքները: Ընկերությունը շնորհակալություն է հայտնել հինգդռնանի Jimny-ի ջերմ ընդունելության համար և ներողություն է խնդրել հաճախորդներից: Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջարկը «շատ անգամ գերազանցում է մեր արտադրական հնարավորությունները»: Պատվերների վերականգնման մասին խոստացել են տեղեկացնել լրացուցիչ:
Մոտավորապես չորս օրվա ընթացքում երկարացված ամենագնացը ստացել է 50 հազար նախնական պատվեր, մինչդեռ Suzuki-ն նախատեսում էր ամսական վաճառել 1200 նման մեքենա: Հասկանալի է, որ առանց պլանների վերանայման, պատվերների կատարումը կտևի մոտ երեքուկես տարի: Արտադրության արագ ավելացումը նույնպես դժվար է, քանի որ հինգդռնանի Jimny-ն արտադրվում է միայն Հնդկաստանում, իսկ Ճապոնիայից բացի, արտահանման շուկաները ներառում են Հարավային Աֆրիկան, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը և Հարավարևելյան Ասիան:

Ճապոնիայում առաջին պատվիրատուները իրենց երկարացված բազայով Suzuki Jimny-ները կստանան ապրիլի սկզբին։ Քանի որ պահանջարկը արդեն գերազանցում է առաջարկը, ընկերությունը չեղարկել է նոր մոդելի հետ կապված բոլոր ծրագրավորված միջոցառումները։ Հինգդռնանի մոդելի հիմնական տարբերությունը 340 միլիմետրով երկարացված անիվների բազան է, իսկ ընդհանուր երկարությունը աճել է կես մետրով՝ հասնելով 3,9 մետրի։ Կոմպլեկտավորումը ֆիքսված է, հնարավոր է ընտրել միայն փոխանցման տուփը՝ 4-աստիճան ավտոմատ կամ 5-աստիճան մեխանիկական։
Հետաքրքիր է, որ երկու շաբաթ առաջ Suzuki-ն թույլատրել է ավտոմեքենաների պաշտոնական մատակարարումների վերսկսումը դեպի Ռուսաստան։ Բրենդի ներկայացուցչությունը դեռևս գործում է, և գրասենյակում ընդգծել են, որ բոլոր գործընթացները կարգավորված են, և արտաքին քաղաքականության փոփոխություններից հետո «Suzuki-ն չի ստիպի երկար սպասել»։