Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է, բայց բանակցությունները կարող են վերջ տալ կոնֆլիկտին։ Եթե դա տեղի ունենա, հնարավոր է, որ շատ արևմտյան ավտոարտադրողներ, որոնք դուրս եկան Ռուսաստանից ներխուժումից հետո, ցանկանան վերադառնալ։ Սակայն դա տեղի ունենալու դեպքում մեծ գումարներ կպահանջվեն։
Պատերազմի առաջին արձագանքը արագ և ուժեղ էր։ Բազմաթիվ ընկերություններ, հատկապես ավտոարտադրողները, լրիվ խզեցին շփումները Ռուսաստանի շուկայի հետ։ Հատկանշական օրինակ է Renault-ը, որն տիրապետում էր AvtoVAZ-ի (LADA-ի պետական արտադրողը) 68%-անոց վերահսկող բաժնեմասին։ Ռուսական շուկան լքելը Renault-ի համար հեշտ որոշում չէր, հատկապես որ ընկերությունը վերահսկում էր Ռուսաստանի ավտոմեքենաների շուկայի մոտ 30%-ը։
Այնուամենայնիվ ընկերությունը քաղաքական ճնշման տակ վաճառեց իր ակտիվները ռուսական ավտոմոբիլային հետազոտական կենտրոն NAMI-ին՝ 1 ռուբլիով կամ մոտ 1 ԱՄՆ ցենտով։ Սակայն եթե Renault-ը ցանկանա վերադառնալ Ռուսաստան և վերականգնել AvtoVAZ-ի իր վերահսկողությունը, այն պետք է վճարի 112.5 միլիարդ ռուբլի կամ $1.3 միլիարդին համարժեք գումար, ասել է AvtoVAZ-ի գործադիր տնօրեն Մաքսիմ Սոկոլովը։

Սոկոլովի խոսքերով, NAMI-ն մեծ գումարներ է ներդրել AvtoVAZ-ում Renault-ի դուրս գալուց հետո։ Նա նշել է, որ 2023 թվականին ներդրվել է մոտ 27.5 միլիարդ ռուբլի ($311 միլիոն), իսկ 2024 թվականին ներդրվել է մոտ 40 միլիարդ ռուբլի ($453 միլիոն)։ Այս տարի կկատարվի ևս 45 միլիարդ ռուբլու ($510 միլիոն) ներդրում։ Նա նշել է, որ ճիշտ կլինի, որ ֆրանսիական ապրանքանիշը փոխհատուցի NAMI-ին, եթե վերադառնա Ռուսաստան։
«Ներդրումները] գերազանցում են այն միջին տարեկան ներդրումները, որոնք կատարվում էին Renault-ի՝ բաժնետեր լինելու ժամանակաշրջանում», նշել է Սոկոլովը։ «Այնպես որ, հստակ է, որ Renault-ի վերադառնալու դեպքում այդ ներդրումները ինչ-որ կերպ պետք է վերադարձվեն»։
Այնուամենայնիվ, Renault-ը որևէ նշան չի տվել, որ ցանկանում է վերադառնալ Ռուսաստան։ Business Insider-ի հետ զրույցում ընկերությունը նշել է, որ «կարճաժամկետ հեռանկարում չի տեսնում որևե փոփոխություն» Ռուսաստան վերադարձի վերաբերյալ։
