ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր կա:
Նա, մասնավորապես, նշել է. «Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի համար, այսինքն այս տարվա քվոտայի համար այսպիսի մի լավ լուր ունենք։ Հիշում եք, որ այս տարվա քվոտան ավարտվեց դեռևս մարտ-ապրիլ ամիսներին, 5000 քվոտա կար ֆիզանձանց և իրավաբանական անձանց համար և 3000 դիլերների, և դիլերները, ըստ երևույթին, չեն կարողանա օգտվել իրենց քվոտայից մի քանի հարյուր հատի չափով։
Մենք այսպիսի որոշում ենք կայացրել. այն քանակը, որը կմնա դիլերների քվոտայից, դա մենք կվերաբաշխենք ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց միջև, որոնք 5000 քվոտայից հետո ստիպված են եղել վճարել մաքսատուրք։
Ենթադրենք, մնաց 351 մեքենայի քվոտա, այդ պարագայում մենք այնտեղ ունենք այդ հերթականությունը, 5001-րդ, 5002-րդ, մինչև 5351-րդ մեքենան, որը մաքսազերծվել է և դրա համար մաքսատուրք է վճարվել, այդ մեքենաների մաքսատուրքը կվերադարձվի այն անձանց, ովքեր կատարել են մաքսատուրքի վճարումը, հա, այսպիսի կարևոր լուր»։
Տեսանյութը՝ հղումով։



