Land Rover ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջին ամբողջովին էլեկտրական ամենագնացը՝ Range Rover Electric-ը, որը հնարավոր կլինի պատվիրել 2025 թվականին։ Նոր էլեկտրամեքենան պահպանել է իր ֆիրմային դիզայնը, տարբերակվելով միայն փակ վանդակաճաղով և արտանետման խողովակների բացակայությամբ։ Լիցքավորման պորտը հարմար տեղադրված է հետևի ձախ թևին։
Դուբայի ծայրահեղ պայմաններում անցկացված թեստերը ցույց են տվել, որ էլեկտրական Range Rover-ը ավելի քան 50 աստիճան Ցելսիուսի ջերմության պայմաններում իրեն դրսևորում է նույնքան լավ, որքան ներքին այրման շարժիչով մոդելները: Թեև տեխնիկական բնութագրերը դեռ գաղտնի են պահվում, JLR-ն արդեն խոստացել է, որ մեքենան կպահպանի բրենդին բնորոշ շքեղությունն ու արտաճանապարհային հնարավորությունները։
Առաջիկա տարիներին JLR-ը 17 միլիարդ եվրոյի ներդրումներ կկատարի էլեկտրական մոդելների շարքի, ներառյալ Range Rover Sport Electric, Velar և նույնիսկ նոր Freelander սերիայի արտադրության համար։ Range Rover-ի էլեկտրամեքենաները խոստանում են դառնալ էկոլոգիական սեգմենտի պրեմիում դասի չափանիշ։
