Bentley–ն ցուցադրել է նոր էմբլեման (ֆոտո)

Bentley-ն իր պատմության ընթացքում հինգերորդ անգամ թարմացրել է լոգոն։ Թևավոր «B» տառը՝ Winged B-ն, փոխվել է առաջին անգամ 2005 թվականից ի վեր և ընդամենը հինգերորդ անգամ՝ ապրանքանիշի 106 տարվա պատմության ընթացքում։ Նոր տարբերակը նեկայացվելու է հուլիսի 8-ին, ցուցադրվելով կոնցեպտ-քարի թափքի վրա, որը ներկայացնելու է ապագա Bentley-ների դիզայնի ուղղությունը։ Նույն օրը բրիտանացիները կբացեն իրենց նոր եռահարկ դիզայն ստուդիայի դռները Կրյուում գտնվող կենտրոնակայանում։

Նոր էմբլեմը նախորդներից ավելի շատ է տարբերվում, քան երբևէ։ Բովանդակությունը մնացել է նույնը, բայց թևերը էապես սրածված են և շրջանակված հաստ կոնտուրով։ Ստորին հատվածում գտնվող փետուրները վերացել են, իսկ «B» տառը դարձել է ավելի տարածուն և ծավալուն, ավելի արտահայտված լուսավորություններով և ստվերներով։ Bentley-ն չի հետևել վերջին տարիներին տարածված հարթ լոգոների միտմանը։

Էմբլեմի հեղինակ Ռոբին Փեյջը նշում է, որ այն «ավելի մաքուր է, հստակ և տպավորիչ, քան իր նախորդը»։ Նոր կոնցեպտ մեքենայի հետ միասին այն «խորհրդանշում է այս բրենդի հզոր և գրավիչ ապագան իր ձեռքով պատրաստված արտադրանքի հետ»։

Օրիգինալ էմբլեմը Bentley-ի համար ստեղծել է Ֆրեդերիկ Գորդոն Քրոսբին 1919 թվականին։ Այն հետագայում վերափոխվել է 1931, 1990, 2002 և վերջապես՝ 2025 թվականին։